Մեկնարկել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը․ ընթանում է նրանց հարցաքննությունը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը, որը նախորդ անգամ հետաձգվել էր Բաբայանի առողջական խնդիրների պատճառով։
Այսօր նախատեսված է Սամվել Բաբայանի և ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի ու Արմեն Պողոսյանի հարցաքննությունը։

















































