Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է. Ոսկանյան
Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է. Ոսկանյան
Կարելի է տարբեր մոտեցումներ ունենալ Իրանի հանդեպ, բայց ակնհայտ է, որ այս արժանապատիվ պետությունը և ազգին չհարգելն անհնար է։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Տեսանյութում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը խոսում է այս երկրի տարածքային ջրերին մոտեցած ամերիկան ռազմանավի կապավորի հետ և ասում՝ «Սա Պարսից ծոցն է, պարսկերեն խոսի՛ր, պիտի՛ պարսկերեն խոսեք»։
Իսկ, երբ ամերիկյան ռազմանավի կապավորը սկսում է խոսել պարսկերեն, ասելով, որ իրենք միջազգային ջրերում են և ապահովում են այդտեղի անվտանգությունը, իրանցի զինվորականը պատասխանում է, թե վիրավորական է լսել «անվտանգության ապահովում» բնորոշումը, որովհետև դա Պարսից ծոցն է և այդտեղի անվտանգությունն ապահովում է Իրանը։
Պետության անվտանգության ապահովումը պետք է լինի հենց նման արժանապատիվ մոտեցումներով, այլ ոչ թե՝ «միջազգային հանրությունը, խաղաղապահները, դիտորդները» և այսպես շարունակ»,- գրել է Ոսկանյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...