Poligraf ակումբում ոստիկանները բոլորին պառկեցրել են հատակին, բաժանմունքում դաժան ծեծել, մերկացրել են
Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Տեղեկությունը և համապատասխան տեսագրությունը ներկայացված են ակումբի ֆեյսբուքյան էջում։
«Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։ Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար։
Սա հարձակում է ոչ միայն Poligraf-ի, այլև՝ ամբողջ ակումբային համայնքի վրա: Մենք բոլորս՝ որպես եզակի մշակութային ու ստեղծագործական ոլորտի մի մաս, վտանգի տակ ենք: Խոսքը միայն պարելու կամ ինքնարտահայտվելու մեր իրավունքի մասին չէ, այլ՝ մեր հասարակության բուն էության։ Մենք մի համայնքի մասն ենք, որը խթանում է ստեղծարարությունը, բազմազանությունն ու ներառականությունը։
Այժմ, սակայն, մենք հարձակման տակ ենք։ Այն ուժերը, որոնք ձգտում են ճնշել մեր ապրելակերպը, սպառնում են մեր գոյությանը։ Նրանք փորձում են լռեցնել մեր ձայնը, խեղդել մեր ստեղծարարությունը, պարտադրել մեզ իրենց նեղ աշխարհայացքը: Մենք չենք կարող թույլ տալ, որ սա տեղի ունենա։
Կոչ ենք անում բոլոր ակումբներին ու ժամանցային տարածքներին, տեղի ու միջազգային հանրության ներկայացուցիչներին, արվեստագետներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր արժեքները՝ ոտքի կանգնել մեզ հետ և բարձրաձայնել այս անարդարության դեմ: Ստորագրեք մեր բիոյում տեղադրված խնդրագիրը և տարածեք մեր խոսքերը։ Պահանջում ենք, որ Poligraf-ի ապօրինաբար պլոմբված դռները բացվեն։ Մեր հետագա գործողությունների մասին շուտով կտեղեկացնենք բոլորիդ», - ասված է հայտարարության մեջ։
ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել էր թեմային՝ պատասխանելով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին․
«Եթե լինի այնպիսի անհամաչափ ուժի կիրառում, որը կենթադրի պատասխանատվություն ծառայողի կողմից, ապա դա անպայման վրա կհասնի: Այս պահին ես կդժվարանամ ասել՝ համաչափ է եղել ուժի կիրառումը, կամ բռնություն եղել է, թե ոչ, բայց վստահեցնում եմ, որ մենք առերևույթ զոհերից ունենում ենք հաղորդումներ եւ ըստ այդմ, ոստիկանությունն իր իրավասության շրջանակներում, իսկ հետագայում նաեւ քննչական մարմիններն իրենց իրավասության շրջանակներում համապատասխան արձագանք են ապահովում:
Եթե լինեն հիմքեր ծառայողական քննության, ապա դա եւս կիրականացվի: Եթե եղել է իշխանազանցում, ապա հմաձայն եմ, որ այստեղ անելիք ունենք»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել