«Երեխաներին դիտավորյալ սպանեցին»․ հրդեհից զոհված զինվորների ծնողները փակեցին Տիգրան Մեծ պողոտան
Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ մեքենաներով փակեցին Տիգրան Մեծի պողոտան։
«Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներին անհարմարություն պատճառելու համար, բայց պայքարի այլ ձեւ չի մնացել»,- ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։
«5000-ի գլուխն էլ դուք կերեք, մեր երեխեքին էլ դիտավորյալ սպանեցիք։ 18 տարի երեխա ենք պահել, որ սպանե՞ք»։
Նշենք, որ նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։
Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին եւ Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել