Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. ծեծի է ենթարկվել քաղաքապետի թեկնածուն
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։
Ընտրվելու են Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի և Քութաիսիի քաղաքապետեր, ինչպես նաև՝ ավագանու անդամներ։
Ինչպես հայտնում է aliq.ge-ն ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն և 5 դաշինք։
Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի է ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Այս մասին հայտարարել են ՄԱՇ-ից:
Բարամիձեի խոսքով, նրան ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի անդամները, երբ փորձել է նկարահանել «Վրացական երազանք»-ի գրասենյակը:
Բարամիձեի խոսքով, «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Զույա Բալիշվիլիի որդին նրան հարվածել է:
Իշխող թիմում վերոնշյալ մեղադրանքները հերքում են: «Վրացական երազանք»-ից հայտարարել են, թե «Միացյալ ազգային շարժումը» սադրում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին