Լուկակու․ Երջանիկ եմ, որ օգնեցի ակումբակիցներիս
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը պորտուգալական «Բենֆիկայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Լուկակուն խփել էր «Ինտերի» երկրորդ գոլը՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը։
«Ես երջանիկ եմ, որ օգնեցի ակումբակիցներիս։ Մենք խելացի խաղ անցկացրինք, եւ մենք էլի գոլ խփելու հնարավորություն ունեինք։ Բայց 2:0 հաշիվն այսպիսի լավ թիմի դեմ անկասկած լավ արդյունք է։
11-մետրանոցը ընդամենը կենտրոնացման հարց է։ Ես երբեք ոչ մեկի չեմ լսում 11-մետրանոց իրացնելիս, նույնիսկ, թիմակիցներիս չեմ լսում»,- Լուկակուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր» - «Բենֆիկա» պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա ապրիլի 19-ին։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը