Ադրբեջանցին եկել ու տեսել է՝ այդտեղ մարդ չկա ու հասել է Տեղ գյուղի սահման. Գեղամ Մանուկյան
Հայաստանում իշխանություն չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով վօրերս է վերադարձել Սյունիքի Տեղ համայնքից:
Նա թղթի վրա գծագրելով ցույց տվեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել սահմանին. «Պայմանավորվել են, որ այս գծով պետք է մի կողմում տեղակայվեն հայ սահմանապահները, մյուս կողմում՝ ադրբեջանցի սահմանապահները:
Առնվազն մի քիչ խելք ունեցող մարդը, երբ նման բան է պայմանավորվում, կանխարգելիչ քայլեր է անում, որ իր սահմանապահները այդ կետերում նստեն: Իսկ ի՞նչ է կատարվել. ադրբեջանցին եկել է, ետսել է՝ այստեղ մարդ չկա, եկել է առաջ ու հասել է Տեղ գյուղի սահմանին՝ գրավելով հայկական եւ տարածքներ, եւ հանդեր, գյուղացիների ունեցվածքը: Հիմա սրանից հետո ի՞նչն են բանակցում: Ուղեղ ունեցող երկրի ղեկավար լինելու դեպքում ապահոական միջոցներ կառնվեին, ադրբեջանցին չէր կարող գալ:
Մարդը բերել թուրքին նստեցրել է հայկական տարածքում, հիմա փորձում է ինչ-որ հարցերում համաձայնության գա՞: Ցավոք սրտի երեք տարվա դառը փորձը ունենք, որ որտեղ թուրքերը նստում են, շատ դժվար է լինում հանել: Այս իշխանությունների դեպքում անհնար է լինում հանել»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել