Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը կիրականացվի ազգային արժույթով
Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը այսուհետև կիրականացվի ազգային արժույթով։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Իրանի առաջին նախագահ Իսհաք Ջիհանգիրին։
Պաշտոնյաներն առանձնազրույց են ունեցել Չանքայայի պալատում։ Հանդիպման օրակարգային թեման է եղել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։
Բինալի Յըդըրըմի խոսքով՝ այդ հարաբերությունների զարգացման համար նախատեսված ամենակարևոր քայլերից մեկը ազգային արժույթով առևտրի իրականացումն է։
«Երկու երկրների կենտրոնական բանկերն արդեն այս առթիվ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Առաջիկա օրերին այս որոշման մասին կծանուցվեն նաև մյուս բանկերը։ Այս կերպ Իրանի և Թուրքիայի միջև ազգային արժույթով առևտրի իրականացումը ավելի կխթանվի։ Դա մեծապես կնպաստի ինչպես առևտրի հեշտացմանը, այնպես էլ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և ընդլայնմանը», - նշել է Յըլդըրըմը։
Իսկ Ջիհանգիրին տեղեկացրել է, որ բացի ազգային արժույթով առևտրից, կողմերը համաձայնության են եկել նաև Իրանի և Թուրքիայի սահմաններն առևտրի նպատակով 24 բաց պահելու վերաբերյալ։
«Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայից Իրանի տարածքով ապրանքներ կարտահանվեն Կատար։ Երեք երկրների նախարարությունների միջև հնարավորինս արագ պայմանագրեր կստորագրվեն և թուրքական ապրանքները Իրանի միջոցով կարտահանվեն Կաթար։ Շատ կարևոր որոշումներ են կայացվել նաև զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ», - նշել է նա։
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին