Ժիրինովսկին ԼՂ հիմնահարցը համեմատել է Երուսաղեմի խնդրի հետ
ԼՂ խնդիրն Ադրբեջանի օրակարգում կլինի դեռ երկար տարիներ։ Այս մասին հայտարարել է Պետդումայում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին:
Ինչպես հայտնում է «Sputnik Ադրբեջանը», ելույթ ունենալով «Ինտեգրացիոն գործընթացները փոփոխվող աշխարհում» թեմայով քննարկմանը, Ժիրինովսկին հայտարարել է, որ ԼՂ խնդիրն «անլուծելի» է։ «Երբ մենք ասում ենք Ադրբեջան եւ Հայաստանը, մենք պետք է հասկանանք, որ նրանք ունեն տարածքներ, որտեղ հնարավոր չէ ոչինչ լուծել։ Չկա նման լուծում»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ կարծում են, որ Ղարաբաղն իրենց տարածքն է։
«Մենք լավ ենք վերաբերվում Ադրբեջանին, սակայն տեսեք, թե ինչումն է ամենագլխավորը, դա ԽՍՀՄ-ի անօրինական տարրալուծումն է։ Դա միասնական երկիր էր՝ Ռուսական կայսրություն։ Ապօրինաբար այն փակեցին, ստեղծեցին ԽՍՀՄ։ Այնուհետեւ ապօրինաբար ԽՍՀՄ-ը լուծարեցին։ Պետությունը չի կարելի լուծարել, դա անհնար է։ Իսկ դա ահա արեցին։ Հետեւաբար, ամենուր պետք է լինի իրավական միջավայր»,- ասել է պատգամավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին