Ծանրորդ Սոնա Պողոսյանը՝ Մ-20 տարեկանների ԵԱ չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը (75 կգ) դարձավ Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնության չեմպիոն: Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող մրցաշարում նա 1-ի հորիզոնականը զբաղեցրեց երկամարտում գրանցելով 227 կգ արդյունք: Նաեւ 1-ական փոքր ոսկի նվաճեց պոկում (97 կգ) եւ հրում (130 կգ) վարժություններում:
2-րդ տեղը գրավեց ռուս Մարիա Տրետյակովան (երկամարտում 204 կգ): Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Ալյոնա Շեւկոպլիասը (202 կգ):
Տղաների պայքարում Հայաստանի հավաքականն արծաթե մեդալակիր ունեցավ: 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը գրանցեց 343 կգ արդյունք: Նա նաեւ փոքր արծաթ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ: Հրումում ելույթն ավարտեց 4-րդ տեղում (185 կգ):
85 կգ քաշային կարգում հանդես եկավ նաեւ Կարեն Ավագյանը: Պոկում վարժությունում նա փոքր բրոնզ նվաճեց՝ բարձրացնելով 156 կգ: Հրում վարժությունում 6-րդն էր 183 կգ-ով: Երկամարտում 339 կգ-ով գրավեց 4-րդ տեղը:
Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Ռեւազ Դավիթաձեն (353 կգ): Բրոնզե մեդալակիր դարձավ ուկրաինացի Իլյա Կուլիկովը (340 կգ):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...