Իշխող խմբակցության անդամն հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան չի գա։ Իսկ եթե Ռուսաստանի ղեկավարը ժամանի Հայաստան, ապա, ըստ իշխանական պատգամավորի, նա պետք է կալանավորվի։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելի, Հայաստանը պարտավորված պետք է լինի կալանավորել նրան, Մելքոնյանը նշեց․ «Նախ Պուտինը չի գա, ոչ էլ Հայաստանն իրեն կձերբակալի, ավելի լավ է մնա իր երկրում։ Իսկ ինչ մնում է մեր երկրին, ապա եթե մենք մտնում ենք այդ պայմանավորվածությունների մեջ, ապա պետք է կատարենք մեր պարտականությունները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել