Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ իր անտրամաբանական խոսքերի մեջ ներառելով Հայաստանի ղեկավարության «ագրեսիվ հռետորաբանության» մասին արտահայտությունը։
«Մենք դատապարտում եւ մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին ուղղված բոլորովին անհիմն մեղադրանքները, որը համառորեն կրկնում է մարտի 18-ի Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը։ Հայաստանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանությունը, որը սպառնում էԱդրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը եւ անտեսում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, վկայում է այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։
Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ եթե Հայաստանն իսկապես մտադիր է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից եւ ռեւանշիստական քաղաքականությունից, ապա պետք է հրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը