Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարող է խնդիրներ ունենալ մայիսին կայանալիք ընտրություններում, գրում է Politico-ն։ Ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահը կորցրել է անպարտելիության աուրան, նշում է թերթը։
«Գրեթե մեկ դարի ընթացքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից, ինչպես նաեւ տնտեսության կառավարման ոլորտում երկար տարիների սխալ կառավարումից հետո խորհրդարանում եւ կուսակցական շտաբերում փոփոխությունների տենդագին սպասում է տիրում»,-ասվում է հոդվածում։
Թերթը նշում է, որ երկար տարիներ իշխող նախագահական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) «վստահություն էր ճառագում ընտրությունների նախաշեմին, բայց այսօր ամեն ինչ այլ է»։
«Այժմ նույնիսկ Թուրքիայի նախագահի կողմնակիցներն են խոստովանում, որ ավելի քան 20 տարի իշխանության ղեկին մնալուց հետո Էրդողանի գրավչությունը թուլանում է։ 50-50 է։ Մարդիկ զգում են, որ փոփոխություններ են սպասվում»,-ասել է Էրդողանի վարչակազմում Politico-ի աղբյուրը։
Թերթի հաղորդմամբ՝ Էրդողանի պարտությունը «թեթեւացում կլիներ Արեւմուտքում շատերի համար, ովքեր ավելի ու ավելի են հիասթափվում իսլամիստական պոպուլիստի առճակատման պետական իմաստությունից»։
«Միայն վերջին ամիսներին Թուրքիան Ռուսաստանին գաղտնի առեւտրային ուղիներ է տրամադրել պատժամիջոցները շրջանցելու համար, վետո է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վրա եւ Հունաստանին ներքաշել Էգեյան ծովում կործանիչների կիրառմամբ պատերազմի եզրին ռիսկային հավասարակշռման մեջ»,-եզրափակում է թերթը։
Մարտի 21-ին Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է հանրապետության նախագահի թեկնածու: Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:
Մարտի 22-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններում:
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Էրդողանը եւ նրա իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հարցումների առաջատարն են, գրում է Daily Sabah-ը: Թուրքիայի առաջնորդը ստանում է իր հիմնական ընդդիմախոս, վեցկուսակցական դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հարցվածների ձայների ավելի քան 52 տոկոսը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը