Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հարեվաններ

Թալիշական լրատվամիջոցը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է Թեհրանում իր դեսպանատանը ահաբեկչություն կազմակերպելու մեջ

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրումը հիշեցնում է խաղատուն, որտեղ բոլոր մասնակիցները անընդհատ բարձրացնում են խաղադրույքները։ Դիմակայությունն արդեն համակարգային բնույթ է կրում։ Առաջին հերթին, էսկալացիան կապված է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Հարավային Կովկասում փոփոխված դասավորության հետ, գրում է Tolishmedia-ն։

«Իրանը, որը դժգոհ է պատերազմի արդյունքներից, հյուպատոսություն է բացում Սյունիքում, Հայաստանը սատարում եւ հայտարարում է Թավրիզում հյուպատոսություն բացելու մասին (տեղն ընտրվել է բավականին խորհրդանշական, քանի որ Թավրիզը ադրբեջանցիների գլխավոր քաղաքն է Իրանում)։ Ադրբեջանը բարձրացնում է խաղադրույքները եւ սադրանք կազմակերպում Թեհրանում իր դեսպանատանը, որտեղ իրանցի ադրբեջանցին գնդակահարել է Բաքվի ադրբեջանցիներին՝ կասկածելով նրանց կնոջն առեւանգելու մեջ (պարզապես ինչ-որ անեկդոտ է): Բացի այդ, Ալիեւը գրեթե բացահայտ վարկաբեկում է Բաքվի հանրապետության շիաներին՝ չնայած Այաթոլլահի անեծքներին եւ ԻՀՊԿ-ի սպառնալիքներին։ Ի պատասխան՝ իրանցիները սահմանին ռազմական մանեւրներով վրդովեցնում են բաքվեցիներին։ Ի դեպ, Իրանը մինչ օրս չի վավերացրել դեռեւս 2018 թվականին ընդունված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, ինչի պատճառով այդ միջազգային իրավական փաստաթուղթը չի կարող օրինական ուժի մեջ մտնել, իսկ Բաքուն չի կարող ծովի վիճելի շրջաններում շելֆի հետախուզում իրականացնել»,-գրում է պարբերականը։

Հոդվածի հեղինակը պնդում է, որ լարվածության երկրորդ փուլը սկսվել է Բիբիի, այսինքն՝ Նեթանյահուի՝ Իսրայելում իշխանության վերադառնալուց հետո, որը հայտնի է «իրանական խնդրի» լուծման վերաբերյալ իր արմատական հայացքներով եւ Ալիեւ-Փաշաեւների ընտանիքի վրա ունեցած ազդեցությամբ։ Խաղադրույքները կրկին բարձրանում են։

«Բոլորովին վերջերս Ալիեւը հանդես եկավ Իրանի դեմ հետեւյալ հայտարարությամբ․ «Մենք միշտ պատասխանել ենք եւ կպատասխանենք ցանկացած հակաադրբեջանական քայլերի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պաշտպանենք մեր ապրելակերպը, Ադրբեջանի եւ ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը։ Նրանք մեր ազգի մի մասն են»։

Ի՞նչ նկատի ունի Ալիեւը՝ խոսելով իր ապրելակերպի մասին, որը նա ցանկանում է պաշտպանել Իրանից՝ կոռուպցիա, խնամիություն, շիաների ճնշումներ, բնական ռեսուրսնեի յուրացում, թե՞ կենսաթոշակների եւ նպաստների բացակայություն։ Կամ գուցե մարմնավաճառություն, սոդոմիա եւ ալկոհոլ ամեն քայլափոխի: Ի դեպ, հաշվի առնելով այն, որ Իրանում ապրում է առնվազն 15 միլիոն ադրբեջանցի, ավելի շուտ Այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին է ադրբեջանական ազգի ղեկավարը, քան Ալիեւը։ Առավել եւս, որ ի տարբերություն քուրդ Ալիեւի՝ Այաթոլլահը զտարյուն ադրբեջանցի է»,-եզրափակում է հոդվածագիրը։