Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը Նա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետից Բուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ին Արքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph «Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորին Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ Ղրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ ՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքները Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունում

«Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակըՆա 12 անգամ անվրեպ հարվածել է 11-մետրանոց նշակետիցԲուլինգ, բողոքներ, ստուգումներ․ ինչ է բացահայտել կրթության տեսչությունը 2025-ինԱրքայազն Էնդրյուն օգնել է Էփշտեյնին վայրէջք կատարել Մեծ Բրիտանիայում գտնվող բազաներում․ Telegraph«Նոր-Զովք»–ի անվտանգության պետը և անվտանգության աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորինՓետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղՂրիմի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթԳվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդիՓեզեշքիանը հանձնարարական է տվել բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետՀՀ գիտական կենտրոնները կվերազինվեն 41 խոշոր սարքավորումներով. ամփոփվել են մրցույթի արդյունքներըԷլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Օստրավայի բաց առաջնությունումՇերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակովՔիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչԿառլոս Ալկարասը կարիերայում առաջին անգամ դարձավ Australian Open-ի հաղթողՎագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄիհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերումԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումՍկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումըԲժիշկը բացահայտել է սուրճի օրական իդեալական չափաբաժինը հաշվարկելու միջոցԼյարդի ճարպային հիվանդութան դեմ դեղամիջոցը ճանաչվել է անօգուտՀայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերինՇրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության բնորոշ հատկանիշներ. վարչապետի խոսնակՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԵրկրորդ եռակողմ հանդիպումը Աբու Դաբիում կկայանա փետրվարի 4-5-ը. ՊեսկովՆոր մեղադրանք է առաջադրվել Սպարտակ Ղուկասյանի և Գյումրիի համայնքապետարանի պաշտոնյաների նկատմամբԵՄ դեսպանները վերսկսում են բանակցությունները Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջԹուրքիայի դիրքորոշումն է՝ հանդես գալ ընդդեմ ռազմական միջամտության և աջակցել դիվանագիտությանըն ու երկխոսությանըՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովիԻրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3000 մարդու անունՀնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը՝ ՊՆ վարչական համալիրում (տեսանյութ)Ջրային պարեկները բացահայտել են նաև սիգի քողարկված տեղափոխման դեպքեր (տեսանյութ)Տեխնիկական խոտան՝ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերումՔննարկվել են «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ ազգային տաղավարի հայեցակարգի հայտերըՄագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություն՝ Բոմբեյի տեխնոլոգիական համալսարանումԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպանինՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՀայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել ենԹրամփը հերքել է Էփշտեյնի կղզում լինելու լուրերըԵրևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվենՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունը աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտումՆախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 36 մլն ՀՀ դրամի վնասըՊաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինի
Սպորտ

Ռոման Բաբաեւը իր հայկական արմատների ու ԲԿՄԱ-ի՝ Մխիթարյանին իր ձեռքից բաց թողնելու մասին

Մոսկովյան ԲԿՄԱ-ի գլխավոր տնօրեն Ռոման Բաբաեւը NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին տված հարցազրույցում պատմել է իր հայկական արմատների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչու ժամանակին թիմը ձեռք չբերեց Հենրիխ Մխիթարյանին եւ ինչ է հիմա անում թիմը, որ երկրպագուներն ավելի շատ այցելեն մարզադաշտ։

Վերջերս ռուսական մարզական կայքերից մեկը հոդված էր հրապարակել, որտեղ անդրադարձել էր ռուսական ֆուտբոլում աչքի ընկած հայերին։ Պարզվում է՝ ռուսական ֆուտբոլում հայերը բավականին շատ են։ Գաղտնիք չէ, որ Դուք նույնպես ունեք հայկական ծագում։ Կպատմե՞ք որտեղից է Ձեր ընտանիքը։

Ծնողներս հայ են, մենք Բաքվից ենք։ Ես ապրել եմ Հայաստանում, հաճախել Պուշկինի անվան դպրոցը։ Խոսում էի հայերեն, այժմ քանի որ վաղուց չեմ օգտագործել, շատ բան մոռացել եմ։ Հիանալի հասկանում եմ, բայց դժվարությամբ եմ խոսում։

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում։

2000-ին։ Պատրաստվում եմ եկող տարի այցելել, շատ եմ կարոտել։ Շատ լավ գիտեմ քաղաքը։ Բացի այդ, երկար ժամանակ ապրել եմ Բյուրականում։ Դեռ պատանի տարիքում բազմաթիվ անգամներ մագլցել եմ Արագած լեռը։ Երբ մենք ապրում էինք Հայաստանում, շատ դժվար ժամանակներ էին՝ մութ ու ցուրտ տարիները, այդուհանդերձ, ես շատ լավ հիշողություններ ունեմ Հայաստանից, նաեւ Լեռնային Ղարաբաղից։ Մանուկ տարիքում եղել եմ Ստեփանակերտում, Շուշիում։ Մենք այնտեղ բարեկամներ ունեինք։

ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները նույնպես հայկական արմատներ ունի։

Այո, նա երբեք դա չի թաքցնում, հաճախ լինում է Հայաստանում։ Նա շատ լավ ու վստահելի ընկերներ ունի հայերի մեջ։

Իսկ ինչո՞ւ այդքան շատ հայեր կան հենց ռուսական ֆուտբոլում։

Կարծում եմ՝ ոչ միայն ֆուտբոլում։ Այնպես է ստացվել, որ հայերը որտեղ էլ հայտնվում են, գրեթե բոլոր ոլորտներում իրենց դրսեւորում են։ Դա ազգային նկարագիր է. հայերի համար ընտանիքը, կրթությունն ու աշխատանքը առաջնային են։ Մեր ընտանիքում էլ այդպես է. չնայած ծնողներս այնքան էլ լավ ֆինանսական վիճակում չեն եղել, բայց արել են ամեն բան, որ ես ստանամ բարձրագույն կրթություն։ Ես ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով։ Հայ ծնողը անում է ամեն բան, որ իր երեխան լավ կրթություն ստանա։

Հետեւո՞ւմ եք հայկական ֆուտբոլին։

Այո, ցավոք վերջին ժամանակներում շատ ուրախանալու առիթներ չկա։ Ակումբները հաջողություններ չունեն Եվրոգավաթներում, իսկ հավաքականը չի ուրախացնում։ Դա կարելի է բացատրել դժվար տնտեսական դրությամբ։ Ես շփվում եմ գործընկերներիս հետ հայկական ակումբներից, եւ, իհարկե, սատարում եմ հավաքականին։

Ինչպե՞ս հայտնվեցիք ֆուտբոլում։

Երբ չորրորդ կուրսի ուսանող էի, սկսեցի աշխատանք փնտրել։ Ծանոթի միջոցով հնարավորություն ստեղծվեց աշխատել ԲԿՄԱ-ում որպես իրավաբան-խորհրդատու։ Այն ժամանակ՝ նախկին ղեկավարության օրոք, թիմի գործերն այդքան էլ լավ չէին ընթանում։ Անկեղծ ասած՝ մտածում էի, որ երկար չեմ մնա։ Կրթությունս ինձ ավելի մեծ ձգտումների էր մղում, բայց համբերեցի ու մնացի։ Ինձ շատ հետաքրքիր թվաց մարզական օրենսդրությամբ զբաղվելը։ Այն ժամանակ Ռուսաստանում այդ ոլորտը կաղում էր, ինչ-որ վակուում էր ստեղծվել, ոչ ոք չէր հասկանում ինչպես պետք է տրանսֆերային ու աշխատանքային պայմանագրեր կազմել։ Երբ 2001-ին Եվգենի Գիները ղեկավարեց թիմը, առաջին օրից պարզ դարձավ, որ թիմի առջեւ մեծ նպատակներ են դրված։ Նա ինձ առաջարկեց մնալ: Երբեք չեմ զղջացել, որ մնացի։

Կարո՞ղ եք ասել, որ ֆուտբոլից լավ եք հասկանում, թե՞ Ձեր գործը ավելի շատ մենեջեր լինելն է։

Ես ավելի շատ մենեջեր եմ, բայց 20 տարի այս ոլորտում աշխատելուց հետո սկսում ես հասկանալ այն։ Ես չեմ մասնակցում սելեկցիոն աշխատանքին, չեմ կարծում, որ այդքան գիտելիք ունեմ, որ գնահատեմ ֆուտբոլիստներին։ Մենք լիովին վստահում ենք սելեկցիոներներին։ Իմ խնդիրն է, երբ արդեն թեկնածուն ընտրված է, հնարավոր լավագույն տարբերակով կնքել պայմանագիր, հոգալ ֆուտբոլիստների կենցաղի հարցերը։

Իսկ որտե՞ղ են հիմնականում կրթվում գլխավոր տնօրենները եւ ո՞ր մասնագիտությունների տեր մարդիկ են դառնում ֆուտբոլային թիմերի գլխավոր տնօրեններ։

Կան շատ ուսուցողական ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս կարճ ժամանակում սովորել կարեւորագույն հմտությունները։ Բայց ամենից կարեւորը՝ առավելագույնս օգտագործել այն միջոցները, որոնք կան թիմում։ Ֆուտբոլային թիմի ու կոմերցիոն համակարգի գլխավոր տնօրենի միջեւ մեծ տարբերություն չկա։ Իհարկե, պետք է ֆուտբոլից հասկանալ, բայց այստեղ պետք է ավելի շատ օգտագործել այն միջոցները, որոնք կան թիմի ենթակայության տակ՝ հասնելու համար առավելագույն արդյունքի ինչպես մարզական, այնպես էլ ֆինանսական առումով:

Գաղտնիք չէ, որ ԲԿՄԱ-ն Ռուսաստանի եզակի մասնավոր ակումբներից մեկն է. Այդ պատճառով մենք փորձում ենք մեր թիմը կառուցել եվրոպական բիզնես մոդելով։ Որքան աշխատում ենք, այդքան էլ ծախսում ենք։ Իհարկե, ցանկալի է ավելի շատ աշխատել, բայց տնտեսական ու այլ պատճառներից ելնելով դա միշտ չէ, որ ստացվում է։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տնօրեն Էդ Վուդվորդը երկար տարիներ աշխատում էր խորհրդատվական ընկերությունում։ «Մանչեսթերը» նրան նկատեց ու հրավիրեց։ Ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն հիմնականում դառնում են իրավաբաններն ու կոմերցիոն տնօրենները, ինչպես նաեւ նախկին ֆուտբոլիստները, սակայն նրանք ավելի շատ դառնում են մարզական տնօրեններ։

Ինչպե՞ս եք վերաբերում քննադատությանը։ Հաճախ եմ կարդում, որ Ձեզ քննադատում են հատկապես Ձեր արտահայտությունների համար՝ կապված ԲԿՄԱ-ի խաղերին երկրպագուների մարզադաշտ այցելելու հետ։

Ես շատ հանգիստ եմ արձագանքում։ Քննադատությունը երբեմն շատ օգտակար է լինում։ Եթե միշտ քեզ թվա, թե ամեն բան լավ ես անում, հատկապես որ մեր թիմը վերջին հինգ տարիներին երեք անգամ դարձել է չեմպիոն, երկու անգամ՝ փոխչեմպիոն, վերջին հինգ տարիներին էլ միշտ մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, այդքան էլ ճիշտ չէ։

Լավ է երբ կա կոնստրուկտիվ քննադատություն, բայց նաեւ լինում է այնպես, երբ քննադատությունը հիմնավորված չէ։ Ես միշտ փորձում եմ տեղեկացված լինել, թե ինչ են մեր մասին գրում։ Ինչ վերաբերում է երկրպագուների մարզադաշտ այցելելուն, ասեմ, որ մենք ձեռնարկել ենք միջոցներ եւ արդյունքները արդեն կան։ Իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղն այդքան էլ կոռեկտ չի օրինակ բերել։ Մյուս կողմից՝ նախորդ տարի այս ժամանակ մենք տանը խաղում էինք «Տոտենհեմի» ու «Մոնակոյի» հետ, բայց մարզադաշտը լրիվ չէր լցվում։ Այո, ՄՅՈՒ-ն կարգով ավելի բարձր է, բայց նաեւ մեր աշխատանքը նպաստեց, որ երկրպագուները ավելի շատ գան մարզադաշտ։Մենք ավելացրինք անցակետերը, որ հերթեր չգոյանան, ավելի ինտենսիվ սկսեցինք շփվել մեր երկրպագուների հետ, նաեւ տոմսերի գնային քաղաքականությունը փոխվեց։ Դրսում ցուրտ է, բայց մարդիկ գալիս են մարզադաշտ։

Առաջ այդ ամենը չկա՞ր։

Կար, բայց մեր մարզաշատը նոր է: Նոր է մեկ տարին լրացել։ Այս կարգի կառույցի համար ժամանակ է պետք։ Մենք մարզադաշտը կառուցել ենք լոնդոնյան «Ստեմֆորդ բրիջի» օրինակով, որի մեջ ներառված է նաեւ բիզնես կենտրոն։ Վերջին ժամանակներում արել ենք ամեն բան, որ երկրպագուները իրենց ավելի հարմարավետ զգան՝ սկսած անցակետերից, սննդի որակից, մինչեւ անվտանգության հարցեր։ Վերջին տարում ոչ մի միջադեպ չի գրանցվել մեր խաղերի ժամանակ։ Բացի այդ, մենք ընդառաջել ենք երկրպագուներին ու նվազեցրել ենք տոմսերի գները։ Չեմ կարող ասել, որ սա լավագույն արդյունքն է։ Այս պահին մեր խաղերի միջին հաճախելիությունը 16 000 է, պետք է ձգտենք 20 000-ի:

Գլխավոր տնօրենի պաշտոնը Ձեր ձգտումների գագաթնակե՞տն է, թե՞ ավելի առաջ գնացող նպատակներ ունեք։

Ոչ, ես ամեն բանից գոհ են։ Շատ շնորհակալ եմ թիմի բաժնետերերին, իմ գործընկերներին եւ հենց թիմին, որի արդյունքների շնորհիվ մենք կարողանում են մարզական ու տնտեսական լավ արդյունքներ գրանցել։ Իսկ սպորտի նախարար դառնալու ոչ մի հավակնություն չունեմ։

Ի՞նչ կասեք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ԲԿՄԱ-ի վերջին խաղի մասին:

Դա ֆուտբոլային մեծ տոն էր։ Միաժամանակ երկու հզոր անգլիական թիմեր գտնվում էին Մոսկվայում ՝ ՄՅՈՒ-ն ու «Լիվերպուլը»։ Խաղի արդյունքը տխրեցրեց, բայց պետք է ասել, որ այսօր ՄՅՈՒ-ն շատ ուժեղ թիմ է, ու ռուսական բոլոր թիմերին դժվար կլիներ նրանց հետ մրցակցել։ Ուրախացրեց մարզադաշտի մթնոլորտը։ Երկրպագուները որքան կարողացան, օգնեցին թիմին։ Բազմաթիվ հայեր էին ներկա խաղին՝ շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի։

Ինչպե՞ս եք գնահատում ԲԿՄԱ-ի հնարավորությունները խմբում։

Քանի որ այնպես է ստացվել, որ «Բենֆիկան» միավոր չունի, իսկ մենք «Բազելի» հետ ունենք հավասար միավորներ, հիմնական պայքարը լինելու է հենց շվեյցարական թիմի հետ։

Շատ է խոսվում, որ ժամանակին ԲԿՄԱ-ն հետաքրքրված էր Հենրիխ Մխիթարյանով։ Որքանո՞վ էր այդ հետաքրքրությունը լուրջ։

Մենք իսկապես նրանով հետաքրքրվում էինք։ Նա հաջող էր հանդես գալիս Ուկրաինայում։ Միաժամանակ Մովսիսյանն էր լավ խաղում «Սպարտակում»։ Հենրիխը արդեն հասցրել էր «Շախտյորում» իրեն ցուցադրել։ Մեր տրանսֆերային քաղաքականությունը շատ զգույշ է։ Մենք մեր հնարավոր առավելագույն ծախսերը երբեք չենք գերազանցում։ Այդ պատճառով էլ այդ ժամանակ Մխիթարյանի տրանսֆերը արդեն հնարավոր չէր։