Գիշերը շատերը Apple-ից նամակ են ստացել, որ իրենք հաքերային հարձակման հնարավոր զոհ են․ ի՞նչ է պետք անել․ Սամվել Մարտիրոսյան
Հայաստանում բավականին շատ մարդիկ գիշերը Apple ընկերությունից նամակներ են ստացել այն մասին, որ իրենք պետական մակարդակով հաքերային հարձակման հնարավոր զոհեր են, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։
Փորձագետը նշում է, որ խոսքը Pegasus լրտեսական ծրագրով հեռախոսը վիրուսով վարակելու, կամ վարակման փորձի մասին է։ Մարտիրոսյանը նշում է, որ փաստը, որ մարդիկ նամակ են ստացել Apple-ից դեռ չի նշանակում, որ հիմա տվյալ քաղաքացու հեռախոսում Pegasus կա, այլ խոսքն անցած տարվա աշնանը տեղի ունեցած հարձակման մասին է։
«Ամենայն հավանականությամբ սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետևությունը զոհերի ցանկից և նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաև մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան, և դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են»,- գրել է փորձագետը։
Սամվել Մարտիրոսյանը գրառմանը կից նաև տեսանյութ է տեղեդրել, որում պատմում է, թե ինչ է պետք անել նման դեպքում։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել