Ադրբեջանում արդեն կա ծրագիր, թե ինչպես են իրենք ՀՀ տարածքը գրավելու առանց պատերազմի. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանցիների Հայաստանի տարածքում վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ (որը, ի դեպ հրապարակվել ա մի քանի օր առաջ ու հասանելի ա բաց աղբյուրներում), նշվում ա, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, համապատասխան մանդատ ստանալով։
Իրենց փորձագետները միտքը բացում են՝ դա պիտի լինի թուրքական բանակը։ Արդեն պաշտոնական հանդիպումներ ունեցել են թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայի դեսպանը «համայնքի» գրասենյակ այցելել ա։ Թուրքիայից աջակցման պաշտոնական հայտարարությունները հնչել են։
Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել են արդեն հաշվառումը և ցուցակագրումը։ Այս պահին խոսքը գնում ա մի քանի հարյուր հազարի մասին։
Ադրբեջանից փախստական դարձած հայերի մասով նման պաշտոնական ծրագիր չկա, առավել ևս չկա որևէ միտում, որ ջարդերից փրկված մարդիկ կցանկանան վերադառնալ թշնամի պետություն ապրելու։
Իսկ Ադրբեջանում ոչ միայն կա ծրագիր, թե ինչպես են իրենք պլանավորում Հայաստանի տարածքը գրավել առանց պատերազմ հայտարարելու, այլ նաև արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ դիվանագիտական, իրավական, քարոզչական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով