Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս

Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ Եմենում
Հայաստան

Հրաժարվե՞լ է, թե՞ չի հրավիրվել. Փաշինյանը Մյունխենում չի մասնակցելու ռեգիոնին վերաբերող կարևոր քննարկման

Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում այսօր գումարվում է արևմտյան ամենակարևոր քաղաքական միջոցառումներից մեկը՝ Մյունխենի Անվտանգության համաժողովը:

 Համաժողովին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, սակայն առաջին անգամ այս ավանդական համաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել Ռուսաստանի ու Իրանի ներկայացուցիչները, թեև այս երկրներից ընդդիմադիր առանցքային դեմքեր ներառված են համաժողովի քննարկումներում՝ որպես բանախոսներ:

Մյունխենում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, և չի բացառվում, որ մյունխենյան հարթակում տեղի կունենա Փաշինյան-Ալիև ոչ ֆորմալ հանդիպում: Նախօրեին հայտնի դարձավ, որ աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

Ուշագրավն այն է, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով Մյուխենում է, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Ըստ հաղորդագրության, համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

«Նախատեսված է նաև տիկին Հակոբյանի հանդիպումը «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախագահ և հիմնադիր Սիլվանա Կոխ-Մեհրինի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

Սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի ձևաչափին ծանոթ գործիչները գիտեն, որ համաժողովը բաղկացած է տարբեր ռեգիոններին վերաբերող պանելային քննարկումներից, որոնց մասնակցում են ինչպես երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, այնպես էլ փորձագետներ, և լավ հնարավորություն են տալիս միջազգային հանրությանը հրապարակայնորեն ներկայացնել տվյալ երկրի մոտեցումները, բարձրացնել հարցեր ու ծավալել քննարկումներ:

Թերևս, ավելորդ կլինի նշել, թե դրա կարիքը որքան ունի ներկայումս Հայաստանի Հանրապետությունն ու շրջափակման մեջ գտնվող Արցախը:

Համաժողովի պաշտոնական օրակարգից պարզ է դառնում, որ վաղը՝ փետրվարի 18-ին, օրվա երկրորդ կեսին՝ 16:30-17:15-ին, նախատեսվում է պանելային քննարկում «Շարժելով լեռնե՞րը. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» վերտառությամբ, և պարզվում է, որ քննարկմանը մասնակցելու են Հարավային Կովկասի երկրների բոլոր ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բացի Նիկոլ Փաշինյանից: Քննարկմանը մասնակցելու է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը, իսկ մոդերատորն է լինելու Անվտանգության համաժողովի նախագահ Քրիսթոֆ Հյուջընը:

Եվ փաստորեն, Նիկոլ Փաշինյանը, այդժամ լինելով Մյունխենում, քննարկմանը չի մասնակցելու՝ այն դեպքում, երբ Հարավային Կովկասում անվտանգությունը վերաբերում է անմիջականորեն Հայաստանին ու Արցախին:

Դրա փոխարեն՝ միջոցառումների է մասնակցելու նրա կինը՝ Աննա Հակոբյանը: Եվ այստեղ հարց է առաջանում՝ Նիկոլ Փաշինյա՞նն է հրաժարվել մասնակցել այս քննարկմանը, թե՞ պարզապես չի հրավիրվել:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Հարավային Կովկասի երկրի ղեկավարը չի հրավիրվել նման քննարկման, սովորաբար նման միջոցառումները կազմակերպվում են հավուր պատշաճի:

Իսկ Հայաստանի մոտեցումները և հակառուսական դիրքավորումը, աշխարհաքաղաքական իրավիճակը՝ հատկապես այս փուլում, բավականին հետաքրքիր են արևմտյան լսարանի համար:

Շատ հավանական է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը չի ցանկացել մասնակցել այս քննարկմանը:

Այնուամենայնիվ 168.am-ը կփորձի այս հարցը պարզել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այս պահին այս վարչության պետ Արմեն Խաչատրյանն անհասանելի է:

168.am