Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս

Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ Եմենում
Հայաստան

«Կայացած ինստիտուտներից մեկը՝ բանակը, հաջողությամբ կազմաքանդում են, հիմա արդեն հերթը ՄԻՊ ինստիտուտինն է». Լարիսա Ալավերդյան

Հունվարի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրա հրաժարականից հետո առ այսօր Հայաստանը ՄԻՊ չունի, այսինքն՝ ունի ՄԻՊ պաշտոնակատար։ Փաստացի Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի՝ պաշտոնը նա ստանձնել էր 2022 թվականի հունվարի 24-ին, մինչ այդ նա զբաղեցրել էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։

Ինչո՞ւ Հայաստանը մինչև օրս չունի ՄԻՊ, չկա՞ հարմար թեկնածու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, առհասարակ այս ամենն ինչ են հուշում այդ ինստիտուտի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին։

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով այս հարցերին, նախ ասաց՝ մի կողմից շատ վատ է, որ մինչև այսօր ՄԻՊ չկա, մինչև անգամ ՄԻՊ թեկնածու, և երկրորդ՝ նա միշտ էլ դեմ է եղել այն նորմին, երբ այդ պաշտոնը միառժամանակ մնացել է թափուր։

«Լավ է, որ գոնե ՄԻՊ պաշտոնակատար են նշանակել, քանի որ ըստ Սահմանադրության՝ ՄԻՊ-ին ամեն մի քաղաքացի կարող է դիմել, սակայն վատ է, որ այսքան ժամանակ չունենք Մարդու իրավունքների պաշտպան։

Ըստ երևույթին այսօրվա իշխանությունները, որոնք, ինչպես տեսնում ենք՝ նոր նշանակումներն այնպես են անում ու այնպիսի անձինք են նշանակում, որ այդ անձինք հլու-հնազանդ գործիք լինեն այդ կուսակցական վերնախավի ձեռքում։ Այս դեպքում հավանաբար նման թեկնածու չեն գտնում ՄԻՊ պաշտոնում նշանակելու համար։ Այս առումով սա կարծես թե պետք է դրական գնահատենք։ Սակայն այս ամենը ինձ բոլորովին հույս չի ներշնչում, որ վերջապես այս խմբակցությունը, իշխող կուսակցությունն իր մեջ ուժ կգտնի և չի տապալի կայացած հաստատություններից մեկը Հայաստանում։ Մենք միշտ ասել ենք, որ կայացած ինստիտուտներից մեկը բանակն է, և բանակը հաջողությամբ կազմաքանդում են և հիմա արդեն հերթը ՄԻՊ ինստիտուտինն է։ Այստեղ իրեն շատ լավ ու ճիշտ դրսևորեց Արման Թաթոյանը, ապացուցեց, որ կայացած հաստատություններից է հենց ՄԻՊ հասատատությունը»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, ի վերջո, իշխանությունները կգտնեն այնպիսի մեկին, որը կսկսի ջնջել այն ամեն դրական փորձը, որը կուտակել են, ինչպես իշխանությունն է ասում՝ նախկինների ժամանակ։

«Ես շատ ցավում եմ, որ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարական է տվել։ Ես չեմ թաքցրել և, լինելով հնարավորինս նրբանկատ, պետք է ասեմ, որ միշտ բոլոր ժամանակներում էլ, բոլոր ՄԻՊ-երը, որոնք այս կամ այն առիթով հրաժարական են տվել՝ լինի Արմեն Հարությունյանը, որն այլ աշխատանքի տեղափոխվեց, լինի Կարեն Անդրեասյանը, որն իր իսկ խոստովանությամբ՝ չի դիմացել ճնշումներին, որոնք այդքան էլ ուժեղ չեն եղել, ինչպես իմ պաշտոնավարման ժամանակ՝ այս հրաժարականները նման են դասալքության։ Գիտեք, դա պաշտոն չէ, դա առաքելություն է, ՄԻՊ լինելը մեծ պատիվ է, ավելի մեծ պատասխանատվություն։ Եվ, ի վերջո, իրենք ոչ թե աշխատում են, այլ իրականացնում են այդ առաքելությունը։ Ու ես շատ ցավում եմ, որ Քրիստիննե Գրիգորյանն այդպես շուտ, վաղաժամկետ հրաժարական տվեց, և մինչ այսօր կարծես թե պարզ չէ, թե այդ ինչ առեղծված է, որ մի օր հրաժարական են տալիս, հաջորդ օրը լքում երկիրը։ Կցանկանայի, որ նման դրվագներ այլևս չկրկնվեն Հայաստանի ՄԻՊ պատմության մեջ»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց, որ այնպես չէ, որ Հայաստանում չկա այնպիսի մարդ, որը կարող է դառնալ ՄԻՊ, սակայն իշխանությունը փնտրում և ուզում է գտնել այնպիսի մեկին, որը պարզապես կկատարի իշխող քաղաքական խմբի կամքը։

«Կրկնում եմ՝ սա է պատճառը, որ փոքր-ինչ ես դրական եմ համարում, որ մինչ այսօր դեռ չկա այդպիսի թեկնածու։

Իսկ այդ ոլորտում խայտառակ ու ամոթալի բաներ են կատարվում, երբ ոստիկանությունում ծեծի են ենթարկում փաստաբաններին, սա շատ վատ է երկրի համար, և այն անջնջելի խարան է լինելու այս իշխանությունների և մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ճակատագրի և պատմության վրա։ Մենք նման բան չենք ունեցել, սա աննախադեպ է, մինչև անգամ Սովետի ժամանակ դատապաշտպաններին ծեծի չէին ենթարկում։ Սրա համար կենտրոնական վերնախավը պետք է կրի պատասխանատվություն, կներեք, բայց նրանք ծեծի են ենթարկում Հայաստանի պատիվը, և եթե մինչև այսօր մենք չենք գտնում համարժեք պատժամիջոցներ, ուրեմն՝ սա նշանակում է՝ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին օրենքի համաձայն՝ Պաշտպանի ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի նախագահի՝ ՄԻՊ-ի հրաժարականի մասին հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Հաղորդագրությունը հրապարակվել է հունվարի 23-ին: