Կառավարությունում տարրական գրագիտության խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում տարրական գրագիտության խնդիր կա։ Կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» օրենքում լրացումների նախագիծ, որի վերաբերյալ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը եզրակացություն է տվել, որն ուղղակի ապտակ է կառավարությանը։ Լիքը թերություններ են նկատել եւ առաջարկել շտկել։ Գրել են․ ««2-ին» ձեւակերպումը փոխարինել «2-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով»։
Կառավարության երեկվա նիստի օրակարգում ևս ընդգրկված 2 նախագծերը նախկին սխալների, վրիպակների շտկման մասին էին։ Անցած սեպտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել այդ նախագծերին, իսկ երբ հասել է կատարելու ժամանակը, պարզվել է, որ դրանցում էական վրիպակներ կան։ Այսպիսով՝ կառավարության 2022 թ․ սեպտեմբերի 1-ի որոշման մեջ «Դաստակերտ» բառի փոխարեն «Դարակերտ» բառն է տեղ գտել։ Այսինքն՝ եթե ուղղում չարվեր, կառավարության հաստատած ծրագիրը ստիպված կլինեին իրականացնել ոչ այն համայնքում, որի համար ընդունել էին։
Մյուս բացթողումը Հակոբ Սիմիդյանի ղեկավարած շրջակա միջավայրի նախարարությանը վերաբերող որոշման մեջ էր։ 2023 թ․ պետբյուջեով հաստատված Անտառային կոմիտեի կողմից իրականացվող 1173 «Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ» միջոցառման գնման անվանացանկը «տեխնիկական պատճառներով» չի ներառվել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի «ՀՀ 2023 թ․ պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման N10 հավելվածում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով