Իրանի ԻՀՊԿ ՌԾՆ-ն իր ուղղաթիռները զինել է տեղական արտադրության ականներով
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային նավատորմն իր ուղղաթիռները զինել է ծովային տարբեր ականներով, տեղեկացրել է Tasnim-ը։
Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվող վավերագրական ֆիլմում պատկերված է, թե ինչպես են ԻՀՊԿ ՌԾՈւ-ի ծովային ականներով զինված ուղղաթիռները կարողանում իրականացնել ծովային գործողություններ։
ԻՀՊԿ ռազմածովային նավատորմի Մի-17 ուղղաթիռներն այժմ կարող են միջոցներ կիրառել հակառակորդի սուզանավերի դեմ։
Իրանի հեռուստատեսությունը ցուցադրել է կադր, որտեղ երեւում է, թե ինչպես է Մի-17 ուղղաթիռը տեղական արտադրության «Մահամ-II» ծովային ականներ նետում Իրանի ափերի մոտ։
Իրանական ծովային ականը, որը 350 կիլոգրամ պայթուցիկ է պարունակում, ունի ձայնային եւ մագնիսական սարքավորումներ։ «Մահամ-II»-ը տեղակայվում է ծովում, 10-50 մետր հեռավորության վրա, եւ կարող է խոցել մինչեւ 250 տոննայանոց եւ 4-15 հանգույց արագությամբ նավարկող տարբեր նավեր եւ սուզանավեր։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի ուղղաթիռները զինված են «Noor» հականավային թեւավոր հրթիռներով, հեռահարությունը՝ 120 կիլոմետր, օդային բազավորման «Qader» հրթիռներով, հեռահարությունը՝ 200 կիլոմետր, եւ 57 միլիմետր տրամաչափի «С-5» հրթիռային կայանքներով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել