Աննա Վարդապետյանը կրկին կգա խորհրդարան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը կրկին գնալու է Ազգային ժողով: Մասնավորապես, նա պետք է ներկայացնի հաղորդում՝ ՀՀ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
Ամեն դեպքում, դա է նախատեսում «ԱԺ կանոնակարգ» օրենքի 1828-րդ հոդվածը. «Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում՝ Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ գլխավոր դատախազի ներկայացմամբ»:
Օրենքում նշվում է, որ այդ հարցն Ազգային ժողովում քննարկվում է հետեւյալ կարգով. «Մինչեւ 30 րոպե տեւողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս հարցն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, որից հետո նրան կարող են տրվել հարցեր. հարակից զեկուցում չի լինում, եթե Կանոնակարգով կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ բան նախատեսված չէ. մտքերի փոխանակություն. մինչեւ տասնհինգական րոպե տեւողությամբ եզրափակիչ ելույթներով նույն հաջորդականությամբ հանդես են գալիս հարակից եւ հիմնական զեկուցողները»:
Այստեղ, սակայն, հետաքրքիր է այն, որ Աննա Վարդապետյանը, ըստ էության, իր հաղորդման մեջ ավելի շատ ներկայացնելու է նախորդ դատախազի՝ Արթուր Դավթյանի կատարած աշխատանքը, քանի որ Վարդապետյանն իր պաշտոնը ստանձնել էր սեպտեմբերին: Հետաքրքիր է՝ ինչպես իրենց կդրսեւորեն ՔՊ-ականները, կքննադատեն արդյոք, թե էլի հիացմունքով ելույթներ կունենան Արթուր Դավթյանի գործունեության մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով