Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին Հանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ) SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակել Տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանում Հութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատում Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել Kia EV9-ն ավելի պահանջված է դարձել Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացում Պատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահ

ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցինՀանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ)SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունեսՄիհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնիցՄիջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ ենՍտեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել էՍա բարձր մակարդակի խաղ էր, որտեղ մրցակիցը մեզանից լավն էրԴևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակըԻրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառումՎստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատըՆախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքումՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԿձևավորվեն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերը55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել ենՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱյն թերությունները, որոնք եղել են ընտրություններում, նույնիսկ այլ երկրներում են լինումԻջևանում ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածըՌուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակելՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում (տեսանյութ)Ուկրաինան աջակցության նոր փաթեթներ կստանաՎարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովԻջևանը՝ իր բնակիչների աչքերով (տեսանյութ) Մեսսին սահմանեց բացարձակ ռեկորդ«Բարսելոնան» իսկական գոլառատ հրավառություն պարգևեց իր երկրպագուներինԱրևմուտքը բացահայտ միջամտում է ՀՀ քաղաքական գործընթացներին. ՇոյգուՄիջազգային հարաբերությունները սիրո հետ ունեն 0 կապ (տեսանյութ). Ռուբեն ՌուբինյանՌուբեն Մխիթարյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահMicrosoft AI-ի ղեկավարը զգուշացնում է՝ ԱԲ-ն կարող է դառնալ մարդկանց հետ ռեսուրսների համար մրցող «սիլիկոնային տեսակ»Նախարարի տեղակալը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանըԱբովյան համայնքի ՏԻՄ ընտրություններին ՔՊ-ն կմասնակցի առանձին ցուցակովԵՄ-ն նույնպես միանում է երեխաների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներին Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչCOP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշինյան
Հայաստան

Քաղաքական պատասխանատվությունից անցում է կատարվել լիակատար անպատասխանատվության․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկու հազար տարուց ավելի է մարդկության փիլիսոփայական ու պատմական միտքը գտնվում է հասարակական հարաբերությունների կարգավորման լավագույն ձևի փնտրտուքի մեջ: Մարդկության պատմության ընթացքում բազմաթիվ ու բազմապիսի հասարակարգեր են փոփոխվել, պետություններում հասարակական հարաբերությունների կարգավորման նույնքան և ավելի շատ կառուցակարգեր են սահմանվել ու կիրառվել: Անտիկ աշխարհի փիլիսոփաներից մինչև ժամանակակից քաղաքագիտական մտքի հանրահայտ ներկայացուցիչները անթիվ անհամար բարձրարժեք աշխատություններ են հրապարակել:
Անցյալ դարի 80-ականներից սկսեցին համոզել, որ պոստմոդեռնիզմի դարաշրջանում հասարակական հարաբերությունները կարգավորող համակարգերն ու միջոցները կորցրել են իրենց որոշակիությունն ու հստակությունը, և քաղաքականությունը՝ հարկադրական շփման ձևը թելադրողից վերածվել է զուտ անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի:
Ավելի պարզ եթե ձևակերպենք՝ քաղաքական պատասխանատվությունից անցում է կատարվել լիակատար անպատասխանատվությանը:
Սակայն, ևս մի կարճ ժամանակահատված, և քաղաքական ամբոխավարությունը կարծես կրկին ավարտում է քաղաքակրթական ու պատմական առումով կարճատև հատվածի իրեն «հատկացված» առաքելությունն ու ողջամիտ ժամանակաշրջանը, և բնականորեն իր տեղն է զիջում ռացիոնալ, լրջախոհ, ստեղծագործ, կայուն և երկարատև շրջանին: Սա ևս մեկ անգամ հաստատում է հնագույն այն բնորոշումը, ըստ որի քաղաքականությունը մարդկային հարաբերությունների կարգավորման մի ոլորտ է, որը պատասխանատու է սոցիալական կարգի պահպանման և հասարակական հարաբերությունների կառավարման համար:
«Պատասխանատու է...», այն չի կարող լինել «անպատասխանատու»` սա է հիմնական բովանդակային ծանրաբեռնվածությունը:
Վերջինս հիմնավորվում է առավել ընդհանրական ձևակերպմամբ, ըստ որի՝ քաղաքականությունը, դա՝ սահմանված նպատակի և դրան հասնելու միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, իսկ նպատակի գոյությունը, և դրա սահմանումը ինքնին ենթադրում է պատասխանատվության ահռելի չափաբաժին:
Պարզապես հիշենք վերը նշվածը և սահմանափակվենք այսքանով: Նաև մի կողմ թողնենք արդյունավետ քաղաքական համակարգի փնտրտուքը, մանավանդ որ այն խիստ գիտական ու մասնագիտական է, և դրա մասին այս փուլում արտահայտվողների և լուծումներ առաջարկողների պակաս կարծես թե չկա:
Նույն համատեքստում ուշադրության արժանի է այս ամբողջի մեկ այլ շատ կարևոր և բնորոշ տարր` «քաղաքական» կոչվող «խոսքի», կարծիքի, կամ «հայտարարության» լայն կիրառում ստացած մշակույթը և «քաղաքական» կոչվող որոշումների ընդունման գործելակերպը:
Պոստմոդեռնիզմի գոյությանը զուգահեռ, երբ քաղաքականությունը հարկադրական շփման ձև թելադրողից վերածվել է անձի ընտրության ազատությունն ապահովող միջոցի, դրան ուղեկցող քաղաքական անպատասխանատվության բարդույթը ձևախեղել է «քաղաքական» բառի իմաստն ու բովանդակությունը, նրա ամենագլխավոր առանցքի` պատասխանատվության տարրը:
Բանն այն է, որ մինչև վերջ չի հստակեցվել և չի պարզաբանվել, հանրային ընկալման համար մատչելի չի դարձել այն, թե ի՞նչ ասել է «քաղաքական հայտարարություն», և ինչ ասել է` «քաղաքական որոշում»: Չի ընդգծվել այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը: Նաև` այն, թե արդյո՞ք գոյություն ունի այդպիսի սահման… Չի պարզաբանվել, թե որքանով է արդյունավետ, գործուն, ընդունելի և հիմնավոր այն կարծիքը, «քաղաքական հայտարարությունը», կամ «քաղաքական որոշումը», որը ամրապնդված չէ գիտական ու մասնագիտական փաստարկներով:
Հավանաբար սա է պատճառը, որ առօրյա կյանքում ընդունելի և ընկալելի սովորություն է դարձել այն, որ բացառապես բոլոր հարցերը կարելի է քննարկել, և դրանց վերաբերյալ հայտարարություններ անել բանականությունից հեռացած և զուտ կենցաղային մակարդակի հուզական ֆոնի վրա` առանց որևէ մասնագիտական հիմնավորման և առանց որևէ շոշափելի և հասկանալի փաստերի: Ավելին, արդեն երկրորդ արարով` կարելի է և թույլատրված է իրողությունների վերաբերյալ կարծիք հայտնել, կամ հայտարարել ցանկացած բան, երբեմն` կատարյալ անհեթեթություն, բացահայտ սուտ, նույնիսկ` հայհոյանքի, սպառնալիքի և անեծքի աստիճանի վիրավորական խոսք, և... Եվ չկրել որևէ պատասխանատվություն միայն այն հիմնավորմամբ, որ դա եղել է պարզապես կարծիք, կամ «քաղաքական հայտարարություն»: Բանը հասել է նրան, որ ցանկացած քաղաքացի իրեն թույլ է տալիս հանրային հարթակներում տարածել տարաբնույթ կեղծիք, բանսարկություն, զառանցանք, զրպարտանք, և իր համար, որպես բարոյական պաշտպանության «վահան» ընտրել «...այս պահին ես քաղաքական հայտարարություն եմ անում ...», «ես իմ կարծիքն եմ հայտնում…» շատ հաճախ անհասկանալի և զավեշտի հասնող դատարկաբանությունը:
Իրականում պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ քաղաքական գործընթացների վերաբերյալ ցանկացած կարծիք, առավել ևս՝ «քաղաքական հայտարարություն» պետք է լինի ամենալուրջը, ամենակշռադատվածը, ամենատրամաբանվածը և մասնագիտորեն ու գիտականորեն հիմնավորվածը: Այն պետք է լինի անհերքելի և ընդհանրացնող, և քննություն բռնի բոլոր առումներով: Հակառակ պարագայում, լավագույն դեպքում` այն վերածվում է պարզապես կարծիքի, առօրյայում` անհետևանք և անբովանդակ խոսքի, իսկ վատագույն դեպքում` խաբեբայության, ձեռնածության ( մանիպուլյացիայի ), կամ որ առավել վտանգավոր է` բռնության կոչի:
Նույնը, իսկ մի գուցե առավել` նշվածը վերաբերվում է «քաղաքական որոշում» ասածին: Վերջինս եթե հստակ և մասնագիտորեն հիմնավորված չէ, ապա առաջին հայացքից վերածվում է կամայական, այսրոպեական խնդիրների լուծմանն ուղղված գործողության` իր մշուշոտ, անկանխատեսելի ու կործանարար հետևանքներով:
Օրինակ` ինչպե՞ս կընկալվի այն, եթե մի գործիչ «քաղաքական հայտարարություն» տարածի ոչ թե հասարակական հարաբերությունները կարգավորող որևէ ոլորտի ( քաղաքագիտական, իրավական, տնտեսական, սոցիալական և այլն ), այլ ասենք` քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, կամ բնական այլ գիտություններին վերաբերվող հարցերում: Ավելին` «քաղաքական որոշում» ընդունվի ասենք` երկրի ձգողականության հետ կապված, և այն հայտարարվի այլևս գոյություն չունեցող իրողություն: Զավեշտ է՞... Անխտիր բոլորը կասեն` այո’:
Իսկ կարո՞ղ ենք վստահաբար պնդել, որ քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը, իրավագիտությունը և սոցիոլոգիան այն գիտություններն ու մասնագիտական ոլորտներն են, որոնց դեպքում կարելի է, և թույլատրված է առհամարհել դրանց հիմունքները, պոստուլատները, օրենքներն ու օրինաչափությունները:
Ընդհանրացնելով, տրամաբանական հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է այն սահմանը, կարմիր գիծը, պատնեշը, որտեղ ավարտվում է «քաղաքական» ասածը, և սկսվում է զուտ մասնագիտականը:
Դժվար է գտնել այդ սահմանը, որովհետև այն պարզապես չկա, և չի կարող լինել մի պարզ պատճառով: Բանն այն է, որ «քաղաքական...» -ը , որքան էլ այն ձևախեղվի, որակազրկվի և իմաստազրկվի միևնույնն է, դա ` այն ընդհանրացնողն է, այն ուղենշողն է, որը ծնվում է բացառապես մասնագիտական եզրահանգումներից և գիտական հիմնավորումներից: Եվ որքան էլ փորձենք դրա շուրջը պտտվել ու խուսափել, միևնույնն է` քաղաքական նպատակների իրականացման արդյունքները պետք է նյութականանան: Իսկ նյութականացումը հնարավոր է, եթե «քաղաքական...» ասածի մտահղացումից մինչև վերջնարդյունքին հասնելը ուղեկցվում է, և միահյուսված է մասնագիտականի, իսկ ժամանակակից աշխարհում` բացառապես մաանագիտականի, գիտականի ու փորձառության հետ:
Այնպես որ, հարգելի հայրենակիցներ`
պետք է լսել ու կարդալ գիտնականների խոսքը, լսել ու կարդալ մասնագետների խոսքը, և չեն կրկնվի սխալները։