Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս

Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ Եմենում
Հայաստան

Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը Մոսկվայում բիզնեսով է զբաղվում

 

Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր, 2017-2019 թթ. ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը, որը հիմա ՀՀ իրավապահների կողմից հետախուզման մեջ է, Մոսկվայում բիզնեսով է զբաղվում: Ռուսաստանը մերժել է հայ իրավապահների դիմումն ու Պողոսյանին չի արտահանձնել նրանց։

«Հետքի» հոդվածը ներկայացնում ենք ստորև։

Միհրան Պողոսյանը մեղադրյալ է մի շարք դրվագներով

2018 թ. իշխանափոխությունից հետո՝ 2019-ի ապրիլին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (ներկայում՝ հակակոռուպցիոն կոմիտե) հայտարարեց, որ Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Ըստ մեղադրանքի՝ Պողոսյանն իր անձնական թիկնապահին ու վարորդին տեղավորել էր ԴԱՀԿ ծառայությունում աշխատանքի եւ նրանց անունով աշխատավարձ դուրս գրել, չնայած այդ երկուսը, ըստ մեղադրանքի, աշխատանքի չեն հաճախել, այլ շարունակել են սպասարկել Պողոսյանին: Առաջ անցնելով՝ նկատենք, որ 2022-ի դեկտեմբերին հանրային քրեական հետապնդում է հարուցվել թիկնապահի ու վարորդի նկատմամբ:

ՀՔԾ-ի տեղեկացմամբ՝ բացի այս դրվագից՝ Պողոսյանի ղեկավարությամբ գործող ԴԱՀԿ ծառայությունը պետական գնումների շրջանակներում ժամանակին ձեռք է բերել 32 հատ «BYD» մակնիշի մեքենա, որոնցից 20 հատը՝ շատ ավելի թանկ, քան, ըստ ՀՔԾ-ի, եղել է դրանց իրացման իրական գինը: Ընդ որում՝ ծառայությունը մեքենաները գնել է «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ից, որը 1997-ին հիմնել է հենց Մ. Պողոսյանը, հետագայում օտարել այլ կազմակերպության, սակայն փաստացի շարունակել է կառավարել ինքը: ՀՔԾ-ն Պողոսյանի գործում ներառել էր նաեւ օֆշորային դրվագը, որի հիմքում 2016 թ. «Հետքի» կատարած հետաքննությունն էր: Ըստ այդմ՝ Պողոսյանն օֆշորային գոտի հանդիսացող Պանամայում հիմնել է ընկերություններ, որոնց օտարերկրացի եւ հայ կառավարիչների միջոցով մասնակցել է դրանց կառավարմանը, այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, ինչի իրավունքը չուներ: Օֆշորային ընկերություններն էլ ՀՀ-ում հիմնել են «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն, որի վերջնական շահառու սեփականատերը, փաստորեն, եղել է Միհրան Պողոսյանը: Այս ՍՊԸ-ն, ըստ մեղադրանքի, անշարժ եւ շարժական գույքերի գնահատման ծառայություններ է մատուցել Պողոսյանի ղեկավարած ԴԱՀԿ ծառայությանը, որոնցից մեկի մասին «Հետքը» գրել էր դեռ 2014-ին:

Միհրան Պողոսյանին մեղադրյալ ներգրավվելուց հետո ՀՔԾ-ն նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում եւ կալանավորելու որոշում էր ստացել դատարանից:

Շուտով հայտնի դարձավ, որ Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանում, չնայած նրա պաշտպանը հերքում էր դա: ՀՔԾ-ն հայտարարեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի արտահանձնումն ընթացքի մեջ է: Միաժամանակ տեղեկություն հայտնվեց, որ նա Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Քիչ ավելի ուշ Ռուսաստանը մերժեց Պողոսյանի արտահանձնումը ՀՀ-ին՝ իբրեւ հիմք նշելով միջազգային կոնվենցիայի այն դրույթը, որի համաձայն՝ իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը մերժվում է, եթե այն կարող է վնաս է հասցնել հարցվող կողմի (այս դեպքում՝ Ռուսաստանի) ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ռուսական կողմը մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացրել:

2019-ի սեպտեմբերին ՀՔԾ-ն հայտարարեց, որ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է ներգրավվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) հիմքով:

Դատախազությունը ցանկանում է բռնագանձել Պողոսյանի ու նրա մերձավորների ապօրինի համարվող գույքը

Դեռ 2020 թ. հոկտեմբերից ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում էր Պողոսյանի ունեցվածքը՝ պարզելու համար դրա օրինականությունը: Եվ ահա 2022 թ. սեպտեմբերին դատախազությունը դիմեց դատարան՝ Պողոսյանից եւ նրան փոխկապակցված յոթ անձանցից հօգուտ ՀՀ-ի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձելու հայցով: Հայցադիմումը վարույթ է ընդունվել հոկտեմբերին:

Ըստ դատախազության՝ բռնագանձման ենթակա գույքն ունի այսպիսի կազմ՝

ՀՀ տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը՝ անհատական բնակելի տուն Երեւանում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաեւ մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,
Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների եւ այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաեւ 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ հնարավոր չէ բռնագանձել։

Ռուսաստանում Միհրան Պողոսյանի ռուսական ընկերությունն զբաղվում է առեւտրով

Ռուսաստանում հաստատվելուն զուգահեռ Միհրան Պողոսյանը, որը դեռ Հայաստանում էր բիզնեսն ու պաշտոնը տարիներ շարունակ հաջող համատեղում ու պատասխանատվության չէր ենթարկվում, պարապ չի մնացել ու կրկին մտել է բիզնեսի մեջ:

2018 թ. դեկտեմբերի 27-ին ՌԴ-ում գրանցում է ստացել «ՓիՋիԷս» ՍՊԸ-ն («PGS»), որի միանձնյա սեփականատերը Պողոսյանն է: Եթե նախապես ընկերության կանոնադրական կապիտալը 10 հազ. ռուբլի էր, ապա 2019-ի մարտին այն դարձել է 10,3 մլն ռուբլի: «PGS»-ի գործունեության գլխավոր ուղղությունը մրգերի ու բանջարեղենի մեծածախ առեւտուրն է:

Հիշեցնենք, որ «Քեթրինի Միհրան» մականունով հայտնի Մ. Պողոսյանի «Քեթրին Գրուպը» ժամանակին Հայաստանում բանանի գլխավոր ներմուծողն էր: Աբսուրդը հասել էր նրան, որ հարկերից խուսափելու համար ընկերությունը Հայաստան բանան էր ներկրել «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» ռեժիմով, ապա ցույց էր տվել, թե բանանի վերամշակումից հետո բանանի յուղ է արտահանում ոչ ավել, ոչ պակաս Բահամյան կղզիներ՝ արեւադարձային երկիր: Իսկ իրականում արտահանվողը, ըստ մաքսային մարմնի, ոչ թե բանանի, այլ արեւածաղկի յուղ է եղել:

«PGS»-ի գործունեության տեսակների մեջ են մտնում նաեւ թարմ կարտոֆիլի, պահածոյացված մրգերի եւ բանջարեղենի, թարմ մսի եւ մսամթերքի, ալկոհոլային խմիչքների մեծածախ առեւտուրը, բեռնափոխադրման ծառայությունները, բեռնատար մեքենաների վարձույթն ու լիզինգը, փաթեթավորման գործունեությունը: Նկատենք, որ Մ. Պողոսյանի այս ընկերությունը 2019-ին հաշվառվել է որպես միկրոձեռնարկություն եւ համացանցում առկա վերջին բաց տվյալների համաձայն՝ ունի 12 աշխատող: 2021-ին, ըստ պաշտոնական տվյալների, «PGS»-ի եկամուտները կազմել են 195 մլն ռուբլի, ծախսերը՝ 194,5 մլն:

Գլխավոր տնօրենը Հուսիկ Մարգարյանն է, որը ՀՀ քաղաքացի է, հաշվառված է Սեւանում: Նրա անունն առնչվում է Հայաստանում հիմնադրված մի շարք ընկերությունների, որոնց մեծ մասը, սակայն, ներկայում չեն գործում:

«PGS»-ը գրանցված է Մոսկվայի Ռամենկի շրջանում՝ «Victory Park» (նախկինում՝ «Մինսկայա Պլազա») բիզնես կենտրոնում (տես ստորեւ):

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։