Ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացող ՌԴ և Ուկրաինայից ներգաղթած հայերի թիվը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը զգալի ավելացել է: Եթե 2021 թվականին Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է Ռուսաստանի 766 քաղաքացի, ապա 2022 թվականին նրանց թիվը կազմել է 8562: Տեղեկացնենք, որ այս թիվը մեծացել է նախորդ տարվա փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական ռազմական գործողություններից հետո, երբ մեծ թվով ռուսներ եկան Հայաստան:
Ավելին՝ ավելացել է նաեւ ՀՀ քաղաքացիություն ստացող ՌԴ եւ Ուկրաինայից ներգաղթած հայերի թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում կացության կարգավիճակ ստացել է նաեւ Ուկրաինայի 385 քաղաքացի։ Այս թիվը եւս, 2021 թվականի հետ համեմատ, ավելացել է: Տեղեկացնենք, որ երբ մարդը տեւական ժամանակ բնակվում է Հայաստանում եւ ցանկանում է բիզնես գործունեությամբ զբաղվել, ստանում է կացության կարգավիճակ:
Բացի այդ, ՌԴ քաղաքացիները Հայաստանում կարող են աշխատել նաեւ առանց կացության կարգավիճակի, որի համար պետք է ունենալ Հայաստանում աշխատելը հավաստող աշխատանքային պայմանագիր, որով ՌԴ քաղաքացին կարող է հաշվառվել ժամանակավոր բնակության հասցեով ու ստանալ հանրային ծառայությունների համարանիշ` հարկային պարտավորությունները կատարելու ու աշխատողի իր իրավունքներից օգտվելու համար։
«ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում հաշվառվել է Ռուսաստանի 3326, Ուկրաինայի՝ 146 քաղաքացի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով