Մարզչի որդին՝ մարզիչ. կոռուպցիա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամիսներ առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մեր աղբյուրներից զանգահարել էին խմբագրություն ու հայտնել, որ ԲԿՄԱ ակումբի, ինչպես նաեւ մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ Ռաֆայել Նազարյանը փորձում է իր որդուն նշանակել տարիքային հավաքականներից մեկի գլխավոր մարզիչ: Լրագրողը կարծել էր, թե քիչ հավանական է, որ տեղեկությունը ճշմարիտ լինի, քանզի հարցականի տակ է խայտառակ ցուցանիշներ գրանցած Ռաֆայել Նազարյանի պաշտոնավարումը. վերջինիս գլխավորությամբ մինչեւ 21 տարեկանների ազգային թիմը 10 խաղից 9-ում պարտություն է կրել, ինչպես նաեւ, նրա գլխավորությամբ, պարտվել ենք, օրինակ, Ֆարերյան կղզիներին, Լյուքսեմբուրգին եւ այլն:
Արի ու տես, որ հայկական ֆուտբոլում կարեւորը անձնական կապերն են, մութ ու ոչ ֆուտբոլային հարաբերությունները, որոնց վերաբերյալ հավաքագրվում են հստակ տեղեկություններ: Հիմա թերեւս ամենատարօրինակ նշանակման մասին. նախկին լրագրող, հանգամանքների բերումով ֆեդերացիայի նախագահի աթոռին հայտնված Արմեն Մելիքբեկյանը Էրիկ Նազարյանին նշանակում է մինչեւ 15 տարեկանների ազգային հավաքականի մարզիչ: Վերոնշյալ երիտասարդը Ռաֆայել Նազարյանի որդին է եւ, որպես ֆուտբոլիստ, վերջին անգամ եղել է Արցախ ֆուտբոլային ակումբում, չի խաղացել նույնիսկ մեծահասակների ազգային հավաքականում: Փաստորեն, մեծ-մեծ արժեքներից խոսող ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության համար ոչ միայն կարեւորը ֆուտբոլը չէ, այլեւ ամեն բան անում են, որպեսզի Հայաստանից հիասթափվեն ու երկրից հեռանան իրենց կյանքը ֆուտբոլի հետ կապել ցանկացող երիտասարդները:
Ծանոթ-բարեկամ սկզբունքով աշխատող ՀՖՖ այս ղեկավարության օրոք ֆուտբոլի զարգացում հնարավոր չէ. ոլորտի պրոֆեսիոնալները շարունակում են հեռանալ ու դեռ հեռանալու են, քանի դեռ ոլորտը գտնվում է նման մարդկանց պատասխանատվության ներքո, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն ունեն ազատություն, իսկ դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունն էլ չեն գնում մամուլի հրապարակումների հետեւից:
Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ Ռաֆայել Նազարյան այսպես կոչված մարզչի ձեռքի տակով անցած 10-ից ավելի պատանիներ արդեն հեռացել են ֆուտբոլից՝ այդ ընթացքում ազատվելով պարտադիր զինվորական ծառայությունից, քանզի հանդես են եկել ԲԿՄԱ ակումբում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով