Ինչու է Սամվել Բաբայանը մեկնել Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մի քանի օր է՝ Արցախում է։ Թե ինչպես է նա այցելել բլոկադայի մեջ գտնվող Արցախ, պարզ չէ, սակայն պատերազմից հետո Բաբայանի արցախյան այցերը բուռն քննարկումների առիթ են դառնում, արցախցիների մի ստվար զանգված համոզված է, որ «կամանդույուշչին» հենց այնպես չի այցելում հայրենի Արցախ, ուրեմն ինչ-ինչ պլաններ կան։
Պատերազմից հետո հայրենակիցների հետ առաջին մասսայական շփումն անցած տարվա հոկտեմբերին էր․ Բաբայանը հոկտեմբերի 5-ին հանրահավաք անցկացրեց, այն տարընկալումների տեղիք տվեց, ոմանք զարմացած էին, որ պատերազմից հետո Բաբայանին հաջողվել էր 6-7 հարյուր մարդ հանել հրապարակ, այն դեպքում, երբ ի պաշտոնե համարվում էր իշխանությունների «հանցակիցը»։ Ոմանք կատարյալ ձախողում էին համարում այդ ցուցանիշը եւ գուժում արցախյան երբեմնի կուռքի քաղաքական անփառունակ վախճանի մասին։ Ամիսներ անց Բաբայանը դարձյալ Արցախում է, իսկ նպատակների մասին կրկին տարբեր վարկածներ կան։
Ասում են՝ առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետեւանքներով։ Մյուս վարկածով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձեւավորել․ Բաբայանի հայտնվելն Արցախում պետք է դիտարկել այս համատեքստում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով