Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

Հայաստանն այդ «Համմեր»-ն է, ղեկին էլ նստած անադեկվատ վարորդը

Ուրբաթ գիշերը և դրանից հետո ևս մեկ օր հանրությանը զբաղեցրեց արդեն հայտնի «Համմերի» վարորդը։ Եվ ո՞րն էր հանրային արձագանքը․ ոչ թե դատապարտում էին վարորդին, այլ գերիշխող տեսակետն այն էր, որ տեղի ունեցողը պետական կառավարման մեջ համընդհանուր բարդակի արդյունք է։ Այդ նույն օրը արդեն մի հատ ասուլիս էր եղել, թե ոնց են ոստիկանները ծեծում փաստաբաններին, այդ ու նախորդ օրերին փաստեր էին հրապարակվում, որ երկիրը բարձիթողի մատնած՝ իշխանությունը թաղված է կոռուպցիայի մեջ՝ բոլոր դրսևորումներով՝ կաշառք, ատկատներ, հովանավորչություն, թալան։ Դրանից առաջ հրապարակվեց, որ ՔՊ-ական օլիգարխի որդին, որ կացիններով ման էր գալիս, քրգործը կարճել են։ Ու երբ էսքանից հետո Երևանի կենտրոնում մեկը իր ամենագնացը անկանոն քշում է, հետևից էլ համակարգի վատ ծառա համարվող ոստիկանները հազիվ հասցնում են ու չեն էլ կարողանում բռնել, մարդիկ ոգևորվում են, որ կարողանում է խաբս տալ։ Որովհետև նա ընկալվում է իշխանության դեմ ըմբոստ դուրս եկած անձ, իսկ երբ իշխանությունը հանրային աջակցությունը չի վայելում, ըմբոստը վայելում է համակրանքը։ Երբ երկրում բարդակ է, պետության ղեկավարությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, մարդիկ ուրախանում են սենց բաներից։ Հաճախակիացել են բանկոմատներ, տերմինալներ վնասելու, թալանելու դեպքերը․ կարդացեք, թե դրանց տակ մարդիկ ինչ գրառումներ ու արձագանքներ են անում․ բոլորը հակաիշխանական․ բանկերը նայում են որպես իրենց գրպանը քամողների, հիշում են Նիկոլ Փաշինյանի խոստումները վարկերի, տույժերի, տուգանքների մասին։

Կրկնում եմ՝ կատարվածը մեր երկրի իրական վիճակի արդյունք է, էն որ Երևանի կենտրոնում հրազենի գործադրմամբ մարդ են սպանում, իրար վրա անընդհատ կրակում են, նույն օրը, ընդ որում, դրանք ունենում են այսպիսի շարունակություն։ Ու երբ մամուլը գրում է, որ այդ խուլիգանական արարքի զենքը, այսինքն մեքենան, պատկանում է Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ակտիվիստներից մեկին, ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Նրանք կարող են անգամ զարմանալ, թե ինչու այսօր կալանքի միջնորդություն ներկայացրեցին «Համմերի» վարորդի նկատմամբ։ Եթե իշխանական դեպուտատի եղբայրը Երևանի կենտրոնում զենք է հանում, կրակում ու վիրավորում մարդկանց, բայց չի նստում, եթե իշխանական մյուս օլիգարխի որդին կացիններով է ման գալիս, բռնում են ու բաց են թողնում, եթե ոստիկանը հղի կնոջը գցում է ավտոմեքենայի տակ-սպանում ու մնում անպատիժ, բա հեղափոխության մյուս աջակիցին ինչո՞ւ եք բռնում։ Չէ՞ որ նրա արածը կատարվածի տրամաբանական շարունակությունն է, հղփացածությունը վերևներից փոխանցվում է շարքայիններին։ Կրկնում եմ՝ զարմանալի է, որ «Համմերի» վարորդին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, այն դեպքում, երբ փաստաբաններին ծեծած ոստիկանները, անչափահասներին ծեծած ոստիկանները, հերոսների ծնողներին ծեծած ոստիկանները ազատության մեջ են։ «Համմերի» վարորդի գործողություններից մարդ չի տուժել, ընդամենը ոստիկաններն են դարձել ծաղրի առարկա, իսկ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկողը ավտոշարասյուն էր, Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո։ Այսինքն Փաշինյանի շարասյանը կարելի է մարդ տալ-սպանել, մի անադեկվատ երիտասարդի չի կարելի՞ ուղղակի կառավարության աստիճանների վրա ավտո քշել։ Բա սրա համար էիք հեղափոխություն անում։

Այս վիճակում ենք, որովհետև մեր երկրում պատասխանատու պաշտոն զբաղեցնողների կեսը այդ «Համմերի» վարորդի նման են։ Կարո՞ղ եք ասել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որ շնորհակալություն է հատնում Նիկոլ Փաշինյանին Թուրքիային ցավակցելու և օգնելու համար, մարդ, որը Հանրապետությա ղեկավար է, բայց նրան միայն տեսնում ենք զավեշտալի պատմությունների մեջ, արդյո՞ք ՀՀ սահմանադրության գլխին «Համմերի» անադեկվատ վարորդ չէ։ Պակա՞ս «Համմերի» վարորդ է Վահան Քերոբյանը ՀՀ տնտեսության մեջ․ մարդու օրոք մի տարում 22 հազար բիզնես է սնկացել ու փակվել։ Քերոբյանի գործողությունների տուժածները հարյուր հազարավոր գյուղացիներ ու բիզնեսմեններ են, էդ ամենագնացի վարորդի գործողության արդյունքում շատ-շատ մի երկու ոստիկան նկատողություն ստանա։

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ ասում է՝ պետք էր էդ վարորդին գնդակահարել դիմահար կրկոցով, ՀՀ առողջապահության գլխին «Համմեր»-ի հարբած վարորդ չէ՞ր։ Արսեն Թորոսյանի ժամանակ 8 հազար մարդ մահացավ կորոնավիրուսից նրա համար, որովհետև ինքը ասում էր լուրջ մի ընդունեք, գրիպի նման բան ա։ Դատախազ Աննա Վարդապետյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, որի օրոք կոռուպցիան պաշտոնապես աճել է, Քյարամյան Արգիշտին, Արտգործնախարար Միրզոյանը, իր էս վերջին տեղակալ Կոստանյանը և շատ-շատերը այ էդպիսի արկածախնդիրներ են ամեն մեկը իր տեղում։ Էն պաշտոնյան, որ մի տարում երեք պաշտոնի է անցնում ու էլի անընդհատ տեղափոխում են, նա «Համմերի» վարորդ է իր պաշտոնում։

Սուրեն Պապիկյանը պակա՞ս «Համմերի» վարորդ է մեր բանակի գլխին․ նրա չակերտավոր բարեփոխումների արդյունքում մենք ունեցանք մի դեպքով 15 զինվորի մահ․ կարող ա հիշես, ամեն ինչ արագ մոռացող իմ ժողովուրդ։ Ինչո՞ւ ոստիկաններն այդպես էլ այդ օրը չկարողացան բռնել վարորդին․ այն էլ՝ անադեկվատ վարորդին․ որովհետև Նիկոլի ոստիկանական համակարգի բարեփոխում կոչվածը, մի այլ «Համմերի» վարորդի ձեռքի գործ է։ Ոստիկանները կարգազանցի բռնելու համար չեն մեր երկրում, այլ՝ իրական կարգազանցների, հանցագործների, եթե կուզեք՝ դավաճանների պաշտպանելու համար են, ոչ թե բռնելու։ Զոհված զինվորի ծնող ծեծելու համար են, ցուցարար ծեծելու համար են, անչափահասի ու փաստաբանի ծեծելու համար են, այ էդ գործը կարծես լավ էլ անում են։ Բայց հատկապես իրավապահ համակարգի առումով սա ցավալի է․ նրանք մի վարորդի փորձության չկարողացան դիմակայել․ գաղտնիք չէ, որ մեր երկիրը անվտանգային լուրջ խնդիրներ ունի, մեր երկրում թուրքեր ու ադրբեջանցիներ կան․ հիմա պատկերացրեք մի քանի հատ էդպիսի ամենագնացներ, լցված թշնամիներով, վայրենություններ անեն հենց Երևանի մեջտեղը, մեր ողբալու ոստիկանությունը ի՞նչ կարող է անել։ Էն ամերիկյան ֆիլմեր կան, կոմեդիաներ, որ ուզում են ցույց տալ ոստիկանության անճարությունը։

Կարճ ասած՝ Հայաստանը հիմա հենց էդ «Համմերն» է, Նիկոլ Փաշինյանն էլ՝ ղեկին, ու էդ վարորդի նման չգիտի՝ ուր է քշում, ղեկը աջ ու ձախ անելով, խաբս տալով գնում է, ջարդուփշուր անելով ինչ ճամփին պատահի։ Մարդիկ հավաքվում են, որ խանգարեն, կանգնեցնեն վտանգավոր ընթացքը, բայց հրել-բրդելով, լղճելով անցնում է։ Իսկ մարդկանց մեծամասնությունը ուղղակի կանգնել-նկարում է։ Գործողություններն էլ, զուգադիպությամբ, կատարվում են հենց կառավարության շենքի մոտ։ Հավեսով, ուրախ, լիքը ժողովուրդ մեջը՝ գնում է, որտեղ հարձակվեցին-կրակեցին ու ակը թողեց, որտեղ շուռ եկավ կամ որտեղ բենզինը պրծավ՝ պրծավ։

Ո՞րն է ավելի վտանգավոր, էդ «Համմերի՞» վարորդը, թե՞ երկրի ղեկին նստածը, որը ավելի շատ նման է Հայաստանի ուղղությամբ եկող կործանիչի օդաչուի։ Մեր վիճակը ո՛չ հետաքրքիր է, ո՛չ ծիծաղելի է, ո՛չ զավեշտալի է, ինչպես այդ «Համմերը», մերը ավելի վատ է, հաստապես։

 

yerevan.today