«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները մեկ օր շուտ են մեկնել Լիսաբոն
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները ժամանել են Լիսաբոն, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպում կանցկացնեն պորտուգալական «Բենֆիկայի» հետ:
Անգլիական ակումբի կազմում Պորտուգալիա է մեկնել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ժոզե Մոուրինյոյի թիմը հանդիպմանը մեկնել է նախատեսվածից մեկ օր շուտ, փոխանցում է ակումբի կայքը:
Հոկտեմբերի 17-ին «Մանչեսթեր Յունայթեդը» նախախաղային մարզում կանցկացնի Լիսաբոնի «Էստադիո դա Լուժ» ստադիոնում:
«Բենֆիկա» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին:


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ