Ռոմանոսը մնացել է Պապիկյանի կոկորդին, իսկ նրանց մեջտեղում Քոչարյան Անդոն է
Նախորդ տարվա ավարտին մամուլը գրել էր, որ ՊՎԾ աշխատակիցները քրքրում են Հայաստանի պաշտպանական գերատեսչության փաստաթղթերը, ուսումնասիրում տարբեր պայմանագրեր, փոխանցումներ, որպեսզի հասկանան՝ նոր նախարարի օրոք որքան են փոխվել գերատեսչության գործունեությունը, գործող ավանդույթները, եղած բարքերը, գրում է Politik.am-ը:
Կայքը նաեւ նշում է. «Այն ժամանակ էլ մամուլը գրեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դեմ սեփական թիմում խարդավանքներ են հյուսում։ Լուրեր կային, որ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մի մասը կազմակերպում և կառավարում է ՀՀ ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Այդ հրապարակումներում նշվում էր, որ Անդրանիկ Քոչարյանի հետ Սուրեն Պապիկյանի դեմ արշավի մասնակից է նաև ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետորսյանը։
15 զինծառայողների ողբերգական մահվան ֆոնին, ՊՎԾ ստուգումները ավելի ազդեցիկ են դարձել։ Բանն այն է, որ նախորդ տարի ՊՎԾ-ն խախտումներ արձանագրել էր ու հիմա Ռոմանոս Պետրոսյանը թիմի ներսում խոսում է, թե աղետալի այդ միջադեպը չէր լինի, եթե Պապիկյանն իր տեղում լիներ ու ժամանակին շտկեր խնդիրները։ Այլ կերպ ասած Ռոմանոսը մնացել է Պապիկյանի կոկորդին, իսկ նրանց մեջտեղում Քոչարյան Անդոն է։
Այսօր մամուլն արդեն գրեց, թե Փաշինյանը պատրաստվում է ազատվել Սուրեն Պապիկյանից և նրա վրա բարդել բանակի ողջ թերությունների պատասխանատվությունը։ Գոնե այս պահին տպավորություն է, որ Անդրանիկ Քոչարյան-Ռոմանոս Պետրոսյան զույգը հաջողության է հասնում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով