Պաշտոնյաներ, որոնք նշանակվեցին ու հեռացան առանց բացատրության
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ ամենաշատն է աղաղակում պետական ինստիտուտների կայացման անհրաժեշտության մասին, միաժամանակ լայն թափով շարունակում է վարկաբեկել եւ նսեմացնել պետական կառույցները: Երիտասարդ «քայլողները» Քաջ Նազարի բախտով նշանակվում են պաշտոնի, այնուհետեւ զղջում եւ հեռանում են պաշտոնից՝ առանց բացատրության:
Երեկ խորհրդարանում քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Սարգիս Խանդանյանի թեկնածության եւ քվեարկության հարցը, քանի որ հանձնաժողովի նախագահ աշխատած Էդուարդ Աղաջանյանը հոգնել էր իր պաշտոնից, հոգնել է պատասխանատվությունից, ցանկանում է դիջեի նախկին աշխույժ կյանքը շարունակել:
Մեկ այլ Քաջ Նազարի ճակատագրի մասին. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նախկինում. Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին ներքին գործերի փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու առաջարկ է եղել, սակայն նա հրաժարվել է. պատճառն այն է եղել, որ պատգամավորից նախարար դարձած Փամբուխչյանը չէր ցանկանում փոխնախարար աշխատել, այլ հավակնում էր ՆԳ նախարարի պաշտոնին։
Լրագրողից պատգամավոր, ապա մարզպետ դարձած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն էլ հրաժարվեց պաշտոնից՝ առանց հանրային լուրջ հիմնավորման: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ցանկանում է աշխատել գործադիրում. մարզպետի աթոռը, կարծես թե, փորձադաշտ էր տիկնոջ համար, ու նա է՛լ «հավես չունի» շարունակելու պաշտոնավարել։ Ի վերջո, մարզպետը հեռացավ՝ առանց պատասխանատվության զգացումի մարզի բնակիչների հանդեպ։
Եվ վերջապես վառ օրինակ էր ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի դեպքը. մեկ տարի պաշտոնավարելուց հետո նա հեռացավ (լավ աշխատանքի առաջարկ էր ստացել)։
Թվարկված օրինակներն, իհարկե, դրվագներ են, թե ինչպիսի անպատասխանատվություն են ցուցաբերում պետական պաշտոնյաները պետության նկատմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով