Ալեն Սինոյանը «փրկել է» դատախազին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանը երեկ ընդունել է վերջին 2 օրը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա անող սեւազգեստ մայրերին։ «Քիչ առաջ հանդիպեցի մարտական եւ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին: Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն»,- հանդիպումից հետո հայտնեց նա: Բանակում տարբեր տարիների խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, պարզվում է՝ փորձել են Սիմոնյանի միջոցով հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ում ընդունելությանը ոչ մի կերպ չեն կարողանում արժանանալ՝ նրա նշանակման պահից սկսած:
Տեսնելով, որ դատախազը խորհրդարանում է, նրանք շտապել են ԱԺ` հույս ունենալով Սիմոնյանի միջոցով հանդիպում ստանալ դատախազից: Որդեկորույս ծնողները գանգատվել են ԱԺ նախագահին, որ նա անհասանելի է իրենց համար, մինչդեռ ընտրվելիս իր ելույթում նշել էր, թե իրենց զավակների գործերի բացահայտումը դժվար չէ։ Հիմա իրենք ուզում են բացատրություն պահանջել, թե ինչու մինչ այժմ գործերը չեն բացահայտվել։ Նրանցից ոմանք էմոցիոնալ պահվածք էին դրսեւորել, սակայն Ալեն Սիմոնյանը կարողացել էր «փրկել» դատախազին եւ համոզել, որ ճիշտ չէ խորհրդարանում նման հանդիպումը, որ դատախազի գրաֆիկը դա թույլ չի տալիս, եւ ծնողներին դատախազության դուռն է ցույց տվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով