Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում ձյուն է տեղում. Սյունիքում, Շիրակում բուք է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը, Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Լանջառ-Լուսաշող, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը:
Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Դիլիջանի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Տիգրանաշենի ոլորաններում, Երևան-Սևան, Արագածոտնի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի, Շիրակի մարզերում, Ճամբարակի, Մարտունիի, Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։
Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջաններում, Ամասիա-Աշոցք, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է:
Սյունիքի մարզում մառախուղ է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով