Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)

Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերեն
Մամուլ

Աննա Վարդապետյանի ուշագրավ խոստովանությունը խորհրդարանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդագիրը։

Քննարկման ժամանակ, կամա, թե ակամա, Աննա Վարդապետյանը խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի մասով այս քրեական հետապնդումը հարուցվել է նաեւ այն պատճառով, որ վերջինս չի միջնորդել վաղեմության հիմքով գործը կարճելու համար։ Մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հարց ուղղելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հետաքրքրվեց. «Եթե Սեյրան Օհանյանը ներկայանար Ձեզ կամ մարմնին համապատասխան եւ ընդուներ իր մեղքը, ենթադրենք՝ խնդրեր վաղեմության ժամկետ կիրառել, ի՞նչ տեղի կունենար»։

«Մենք վաղեմության ժամկետի կիրառման հիմքով իր նկատմամբ, բնականաբար, քրեական հետապնդում չէինք հարուցի, բայց քննությունը կշարունակեինք՝ արդեն այս փաստն ունենալով մեր գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ, որովհետեւ այստեղ մի անձ չէ, միայն Սեյրան Օհանյանը չէ», -ասաց գլխավոր դատախազը:

Այսինքն՝ նա խոստովանեց, որ Սեյրան Օհանյանի ետեւից եկել են խորհրդարան միայն այն պատճառով, որ վերջինս չի խնդրել վաղեմության ժամկետ կիրառել։ Ընդ որում՝ այս հարցն ու ձեւակերպումը հնչեց տարբեր կերպ եւ ամբողջ քննարկման ժամանակ։ Ուշագրավ մտքեր հնչեցին նաեւ ՔՊ-ական պատգամավորների կողմից։ Օրինակ՝ նախկին ՀՀԿ-ական, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը ելույթ ունենալիս նշեց. «Պատկերացնո՞ւմ եք, որ որոշակի վարձու լրագրողներ, գրչակներ, խմբագիրներ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին, եթե հանկարծ պարզվեր, որ զորամաս է փակվում Հայաստանում կամ վաճառվում»։

Այստեղ թերեւս պետք է հիշեցնել, որ նախորդ տարի՝ 2022թ. ապրիլի 15-ին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չզեկուցվող հարցերից մեկով վաճառքի հանվեց Երեւանում եւ մարզերում Պաշտպանության նախարարությանը պատկանող 72 անշարժ գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին շենքը, զորամասեր, հողատարածքներ։ Ընդ որում՝ հետպատերազմական ծանր իրավիճակում գտնվող Հայաստանը որոշել էր ՊՆ-ին ամրացված ռազմական գույքեր վաճառել նաեւ Ադրբեջանի հետ սահմաններ ունեցող մարզերում:

Մասնավորապես, վաճառքի հանված երկու զորամաս գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Երեկ, սակայն, Սեյրան Օհանյանին մեղադրում էին, թե նրա օրոք վաճառվել է Նախիջեւանի սահմանին գտնվող զորամասը։

Նկատենք՝ ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել էր, որ Սեյրան Օհանյանի օրոք վաճառված ՊՆ տարածքը գործող զորամաս չի եղել, եւ ավելին՝ պիտանի զորամաս չի եղել, սակայն սա էլ չի խանգարել, որ Օհանյանի հարցով Վարդապետյանը ԱԺ մտնի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում