Սուր հակագրոհներ կլինեն. ԱԺ նստաշրջանը թեժ է լինելու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանը թերեւս ամենաթեժերից է լինելու: Արդեն հայտնել ենք, որ փետրվարի 7-ին ԱԺ-ն քննարկելու է «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունն ու ընդիմությունն արդեն տեւական ժամանակ է՝ ամենայն մանրամասնությամբ պատրաստվում են այդ օրվան, պարտականությունների բաշխում են անում, ելույթներ են քննարկում, այլ կերպ ասած՝ որոշել են սուր հակագրոհներ իրականացնել այդ օրը:
Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ-ականները, չնայած որոշ տարաձայնություններին, որոշել են համաձայնություն տալ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի չստացվի՝ դեմ են գնում դատախազությանը:
Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է ակտիվ լինել, համոզիչ փաստերով հիմնավորել՝ ինչու են այդպես վարվում, ու ինչու են հենց հիմա որոշել ընդդիմադիրների նկատմամբ նման գործընթաց սկսել. իշխանականները օրակարգ են հանելու ընդդիմադիրների հետ կապված ողջ «արխիվը», սուր հայտարարություններով քննադատելու են ընդդիմադիրներին:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիրներն էլ իրենց հերթին «հակագրոհի» են պատրաստվում: Նրանք թեեւ սկզբում որոշել էին չմասնակցել նիստին, բայց հետո մտափոխվել են, որոշել են մասնակցել ու «նեղը գցել» ոչ միայն ՔՊ-ականներին, այլ նաեւ գլխավոր դատախազին, որը խորհրդարանում զեկուցելու եւ պահանջելու է քրեական վարույթ սկսելուն համաձայնություն տալ:
Մասնավորապես, Աննա Վարդապետյանին իրավական հարցերում «նեղը գցելու» դեր այդ օրը կստանձնեն Արծվիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ մյուս ընդդիմադիրներն արդեն կարձագանքեն ՔՊ-ականներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ