«Մի պատկերացրեք, որ խրամատը պետք է սալիկապատված ու «Բաքսի» քաշած լինի». ՔՊ–ական պատգամավոր
Որոշ տեղերում մենք դեռ պետք է բերենք սահմանված վիճակի, հետո նոր մտածենք բարեփոխումների մասին. մենք ամեն մի ռազմական գործողությունից հետո առճակատվում ենք նոր իրողության, որի ուղղությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ժամանակ են պահանջվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Ռազմական նշանակության հարյուրավոր կմ ճանապարհներ են կառուցվում լեռնային եւ բարձր լեռնային հատվածներում: Ցավոք սրտի, ոչ բոլորին է դա տեսանելի եւ այդպես էլ պետք է լինի: Ես այս ճանապարհները տեսել եմ եւ գոհ ու զարմացած եմ մնացել, թե ինչպես է կարելի նման լեռնային պայմաններում նման աշխատանքներ իրականացնել: Հավատացեք, մենք աշխատում ենք այդ բոլոր ուղղություններով, բայց մեզ ժամանակ է պետք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ի հայտ են գալիս փաստեր, որ ժեշտից կացարաններ են, ցելոֆանապատ վրաններում ու կեղտոտ քնապարկերում են քնում զինվորները, Արմեն Խաչատրյանն ասաց. «Եթե քնապարկը խրամատում է, պետք է կեղտոտ լինի: Խրամատը մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի, «Բաքսի» քաշած լինի: Խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պաստպարվելու համար: Այո, կարող եւ ժեշտից կացարան լինել, բայց որ ասում եք՝ ցելոֆանապատ, վրանային, նման կացարաններ հիմա չկան: բայց հնարավոր է տակտիկական անհրաժեշտությունից ելնելով որոշակի կարճ ժամանակահատվածում ինչ-որ տեղ հայտնվեն մեր ռազմական ուժերի ներկայացուցիչները, մի քանի օր վրան դնեն, որոշակի գործողություն անեն ու գնան: Բայց մշտական տեղակայման վայրերում ցելոֆանային, վրանային վիճակներ չկան»,-ասաց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել