Պայթեցման եղանակով 3 դիմակավորված անձինք փորձել են «Էվոկաբանկ»-ի բանկոմատից հափշտակել այնտեղ եղած գումարը
Այսօր՝ հունվարի 31-ին, Երևանում փորձել են թալանել բակոմատ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 03։35-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են Անդրանիկի փողոցի 134/8 հասցեում գործող «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի բանկոմատից գողություն կատարել։
3 դիմակավորված անձինք, սակայն, իրենց մտադրությունը անավարտ են թողել, քանի որ նկատել են, որ ներսում մարդ կա ու իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել և հանցագործության գործիքները թողնելով դեպքի վայրում՝ դիմել են փախուստի։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ