Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
Մամուլ

ԿԳՄՍ փոխնախարարը Գեղարվեստի ակադեմիայի թնջուկը լուծելու փոխարեն գնացել է Վրաստան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունն առ այս պահը խելամիտ մեկնաբանություն չի տալիս՝ ինչպես է ստացվել, որ դեռևս 2022-ի դեկտեմբերի 16-ին Գեղարվեստի պետական ակադեմիայում ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի նախագահությամբ տեղի ունեցած ռեկտորի ընտրության արդյունքները գործադիրն այդպես էլ չի հաստատում, ու 16 կողմ ձայներով միաձայն ռեկտոր վերընտրված Արամ Իսաբեկյանին ռեկտոր չի նշանակում:

Գեղարվեստի ակադեմիայում տեղի ունեցած խառնաշփոթ-թնջուկի մասին առաջինը «Ժողովուրդ» օրաթերթն էր բարձրաձայնել՝ ընդգծելով, որ փոխնախարար Խզմալյանի (ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է) հովանու ներքո բուհում պաշտոնական կեղծիք է կատարվել: Մեր հրապարակած լուրից հետո սակայն նախարարության լրատվական ծառայությունը, հաստատելով, որ ընտրության ժամանակ, այնուամենայիվ, ինչ-որ մութ բան է կատարվել, «պարզաբանում» անունով տեքստ էր հրապարակել՝ նշելով. «Խնդրի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»։

Հաջորդ շաբաթն այս՝ անցնող շաբաթն է, ու առ այսօր ո՛չ ԿԳՄՍ-ն, ո՛չ Գեղարվեստի ակադեմիան խորհրդի նիստ գումարելու մասին հայտարարություն չեն տարածել: Թեև «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳՄՍ լրատվական ծառայությունից երեկ վստահեցրին, որ հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին, նիստ, այնուամենայնիվ, եղել է (նման բան նաև Գեղարվեստի ակադեմիայից ակնարկեցին) բայց փաստն այն է, որ դա հաստատող որևէ արձանագրություն, հաղորդագրություն չկա: Եվ, հետևաբար, խորհրդի նսիտ կա՛մ չի եղել, կա՛մ էլ ԿԳՄՍ-ի ու ակադեմիայի աշխատակիցները սխալ ինֆորմացիա էին մեզ փոխանցում:

Ակադեմիայում նիստ չլինելու ևս մեկ փաստարկ է այն, որ հունվարի 18-19-ին ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ ու ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյանը Թբիլիսիում է եղել՝ մասնակցելու վրաց դերասան Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի արարողությանը: Ի դեպ, կառավարության ու ԿԳՄՍ-ի հրապարակած տեղեկատվության մեջ այս մասով հակասություն կա:

Վարչապետ Փաշինյանի՝ E-gov.am-ում մակագրած որոշման մեջ նշվում է, որ Խզմալյանը մասնակցելու է վրաց դերասանի հոգեհանգստի արարողությանը, մինչդեռ նախարարության Facebook-ի էջում հրապարակված լուսանկարին կից գրառման մեջ նշված է, որ Խզմալյանը մասնակցել է դերասանի թե՛ հոգեհանգստի, թե՛ վերջին հրաժեշտի արարողություններին:

Հ.Գ. Օտար դերասանի հոգեհանգստյան կամ վերջին հրաժեշտի համար արտերկիր մեկնել շտապող պարոն Խզմալյանին հիշեցնենք՝ այն կառավարությունը, որի մաս նաև ինքն է կազմում, հրաժարվեց կառավարական հանձնաժողովներ ձևավորել անվանի գրող Ալվարդ Պետրոսյանի ու անվանի դերասան Վիգեն Ստեփանյանի մահվան ժամանակ:

Իսկ մեծանուն կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանին շիրիմի շուրջ անհարկի աղմուկ ու ճղճիմ խոսակցություններ ստեղծեց: Բայց վրացի դերա սանի վերջին հրաժեշտին մասնակցել է փոխնախարարը:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում