Լաչինի ճգնաժամի դեէսկալացիայի հույսեր նկատելի են, բայց Բաքվի մարտավարությունը չի փոխվի. Մարկեդոնով
Նույնիսկ եթե Լաչինի ճգնաժամը ինչ-որ կերպ լուծվի, դա չի նշանակում, որ Ադրբեջանի ռազմավարական գիծը «սալյամի մարտավարության» վերաբերյալ կչեղարկվի։ Չի լինի։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման տաղավարում, ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Լավրովի խոսքերում, փորձագետը դեէսկալացիայի որոշ երկչոտ հույսեր է նկատել։
Ինչ էլ որ քննադատաբար ասեն Ռուսաստանի մասին, բայց կոնֆլիկտի ինչ-որ մենեջմենթ, վստահ է փորձագետը, Մոսկվան, այնուամենայնիվ, իրականացնում է։
«Միգուցե, այնքան էլ այդպես չէ, ինչպես ցանկալի կլիներ, գուցե դժգոհություններ կան: Ես ինքս շատ պահանջներ ունեմ, առաջին հերթին, այս կամ այն հրապարակային բարձրաձայնելու վերաբերյալ»,- նկատեց քաղաքագետը։
Նա հայ հասարակության մեջ ապաղարաբաղացման գործընթաց է տեսել՝ Ղարաբաղը դադարում է լինել Հայաստանի պետական ինքնության կենտրոնական տարրը, հայերը հայերի հետ վիճում են այն մասին, թե ինչպես լուծել այդ հարցը։ Այդ գիծը նույնպես կշարունակվի, կարծում է Մարկեդոնովը։
«Ես հասարակությանը չէի ազատի պատերազմի եւ հակամարտության բացասական դիսկուրսի ձեւավորման պատասխանատվությունից։ Ի վերջո, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի խթանը Բաքվում հասարակական անկարգությունները դարձան։ Դա տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից հետո։ Իշխանություններն այնպիսին են, ինչպիսին նրանց դարձնում են հասարակությունները, իսկ հասարակությունները երբեմն խնդրում են, այդ թվում՝ ռազմական եւ ուժային որոշումներ»,- հավելեց նա:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ատակամայի անապատը 20 միլիոն տարով ավելի հին է․ գիտնականները վերաշարադրել են Երկրի ամենաչոր վայրի պատ...