Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը խմբակցությունից նկատողություն են ստացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի՝ հունվարի 21-ին հրապարակված «Քվեախցիկը՝ հակառակ. ՔՊ-ական պատգամավորներն Ընտրական օրենսգրքում ուշագրավ փոփոխություն են առաջարկում» վերտառությամբ հոդվածից հետո Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը նկատողություն են ստացել:
Հիշեցնենք, որ քպ-ական պատգամավորներն առաջարկել էին փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրել, որ քվեախցիկը պետք է տեղադրվի այնպես, որ ընտրողը քվեարկության պահին լինի թիկունքով դեպի հանձնաժողովը, այսինքն՝ հանձնաժողովի անդամը կարողանա հետեւել ընտրողի շարժը, քայլերը: Հիմնավորման մեջ պատգամավորները նշել էին, թե ներկայումս գործող կարգավորմամբ, երբ քվեարկողը դեմքով է դեպի հանձնաժողովը, խոչընդոտվում է գաղտնիությունը, եւ ամենասովորական հեռախոսով հնարավորություն կա քվեաթերթիկը լուսանկարելու:
ՔՊ-ականները նախագծում չէին գրել, թե, օրինակ, հանձնաժողովի անդամը կամ վստահված անձը որքան հեռավորություն պետք է պահպանի ընտրողից, որպեսզի չնայի, թե ինչպես է քվեարկում: Եվ, ահա, մեր հրապարակումից հետո պատգամավորներին ասվել է շտկումներ կատարել, ավելի վստահելի դարձնել օրենքը, ու, որպես պատշաճ հեռավորության շեմ, առաջարկվել է 5 մետրը:
Նկատենք՝ այստեղ էլ հարցը չի փակվում. նախ՝ գրիչներով քվեարկությունը շատ դեպքերում չի գործում, եւ ընտրողները մի քանի քվեաթերթիկից պարզապես ընտրում են իրենց նախընտրելին, դնում ծրարի մեջ, իսկ մյուսները նետում աղբարկղը, այսինքն՝ վերահսկել ցանկացողը 5 մետրից էլ կարող է տեսնել՝ որերորդ ծրարը հանեց ընտրողը: Մյուս կողմից՝ շատ գյուղական վայրերում քվեարկության համար նախատեսված տեղամասերի տարածքն այնքան փոքր է, որ 5 մետր հեռավորությունն անհնար կլինի պահել: Մի խոսքով, քպ-ն նոր կեղծիքների մեխանիզմներ է մշակում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել