Շատ անհաջող միջադեպ էր. ԵՄ դեսպանը՝ ադրբեջանցիների կողմից ավտոբուսը կանգնեցնելու մասին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ անհաջող միջադեպ էր»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ-ում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ խոսելով հունվարի 17-ին Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին: Խոսքն այն դեպքի մասին է, երբ ադրբեջանցի «էկոակտիվիստներն» Արցախի ճանապարհին կանգնեցրել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեխաներին տեղափոխող ավտոբուսը, ներս մտել, սարսափեցրել անչափահասներին:
ԵՄ դեսպանից, մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում դեպքի մասին. չէ՞ որ, ի վերջո, շատ միջազգային կոնվենցիաներ են խախտվել, անգամ այդ պահին երեխաներից մեկն ուշաթափվել է: Ի պատասխան՝ տիկին դեսպանը նշեց. «Դա շատ անհաջող միջադեպ էր, բայց ԵՄ-ն ակտիվ է ընդհանուր առմամբ. մենք փորձում ենք լուծել խնդիրը, համոզված ենք՝ միջանցքը պետք է բացվի, պետք է մարդկանց եւ ապրանքների ազատ մուտք լինի, մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք եւ փորձում ենք լուծել խնդիրը»:
Մեր ճշտող հարցին՝ իսկ ինչ կասի Արցախի երեխաների ոտնահարված իրավունքների մասին, տիկին Վիկտորինը նշեց. «Կարծում եմ՝ արդեն ասացի. մենք փորձում ենք դիվանագիտական լուծում գտնել»: Իսկապես մտահոգ էր ՀՀ-ում ԵՄ դեսպանը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել