Պաշտոնական վարկածը կասկածի տակ է դրվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը հենց առաջին պահից փորձեցին բարդել զինվորների վրա, թե խախտել են անվտանգության կանոնները` վառարանը վառելու համար ավտոբենզին են օգտագործել, ապա 5 լիտրանոց վառվող տարան սպան նետել է կացարանի մեջ։ Սակայն ժամեր անց դասակի հրամանատարը հերքեց՝ ասելով, որ դեպքից ժամեր առաջ է եղել կացարանում, այնտեղ բենզին չի եղել, իսկ վառարանը միշտ վառել են թղթով։ Հրամանատարը նաեւ տարակուսանք հայտնեց Փաշինյանի շրջանառած վարկածի վերաբերյալ՝ ասելով, որ ինքն իր վարկածն ունի, բայց նպատակահարմար չի համարում խոսել։
Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով ինժեներասակրավորային վաշտի կացարանը շարքից դուրս է եկել, իսկ այդ 40 քառակուսի մետրանոց շենքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, վարձակալվել է գյուղի բնակիչներից մեկից։ Դեպքի օրը կացարանում եղել է 21 զինծառայող, որոնցից 3-ը հրդեհի ժամանակ դրսում են եղել՝ հերթապահելիս»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել