Նորից ինքն իրեն հակասում է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Թվում է՝ արտառոց բան չկա, շատերն են այս ընթացքում վստահ եղել, որ Նիկոլ Փաշինյանը հակված է ստորագրել, այսպես կոչված, արևմտյան տարբերակը:
Սակայն 2022 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում ՀՀ 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, անդրադառնալով ռուսական առաջարկներին, Փաշինյանն ասել էր. «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով:Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»:
Ստացվում է՝ կա՛մ այս ընթացքում ինչ-որ բան է փոխվել, կա՛մ Փաշինյանը մոռացել է, թե մի քանի ամիս առաջ ինչ է ասել:Ի դեպ, կարևոր է նշել, որ Ռուսաստանն առաջարկում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգել, իսկ, այսպես կոչված, պրահյան տարբերակում կարգավիճակի հարցն ընդհանրապես բացակայում է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել