Վիտալի Բալասանյանը պաշտոն կստանա
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հաջողվել է համոզել Վիտալի Բալասանյանին, եւ մոտ օրերս, ամենայն հավանականությամբ, նրան կնշանակի ռազմական գծով խորհրդական եւ կլիազորի շարունակել բանակցություններն ադրբեջանցիների հետ, մի բան, որը Բալասանյանն անում էր ԱԽ քարտուղարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Բալասանյանի ազատման հարցն առաջ էր քաշել Ռուբեն Վարդանյանը՝ պնդելով, որ նա չի կարող պաշտպանել Արցախի շահերը, քանի որ, որպես բանակցող, հակված է կատարելու Ադրբեջանի պահանջները: Ավելին, Վարդանյանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու թեմա առհասարակ չկա՝ դա կարելի է հազվադեպ դեպքերում, որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թե բանակցելն է, այլ բանակցությունների միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հասնելը։
Արայիկ Հարությունյանը Վիտոյին կրկին ասպարեզ բերելով՝ մի քանի հարց է լուծում․ փորձում է ադրբեջանցիներին ցույց տալ, որ դեմ չէ բանակցելուն, իսկ Նիկոլ Փաշինյանին ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանը չէ որոշումներ կայացնողը, եւ, ի հեճուկս վերջինիս ցանկության, Բալասանյանին կրկին վերադարձնում է իր աշխատանքին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել