Տարածաշրջանի քարտեզն ապագայում
• Նախքան ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների կողմից ատելի Դաշնակցության և Խորհրդային Միության ազգային քաղաքականության տարածաշրջանի քարտեզը 1880 թ․ այս տեսքն ուներ։ Հայերս սեղմված ենք Էջմիածին-Սուրմալու դիստանցիայում, Լոռի-Տավուշում, Շիրակում, Սևանի արևմտյան և հարավային ափերին, Վայոց Ձորում ու Սյունիքում շերտընդմեջ ենք թշնամական տարրի հետ, Խոսրովի արգելոցի ամբողջ տարածքը («Միլլի դարա») թշնամաբնակ է, լեռնային կղզյակ Արցախը՝ ապագա ԼՂԻՄ ուրվագծով և դեպի հյուսիս՝ Շահումյան-Գանձակ լեռնազանգվածով բաժանված է Սյունիքից քրդական բնակչությամբ (Քաշաթաղ ու Քարվաճառ), Նախիջևանում նույնպես հայկական բնակչությունը ցանցառ է և այլն։
• Չլիներ Դաշնակցության 1905-1907 թթ․ և 1918-1920 թթ․ էթնիկ միատարրացման քաղաքականությունը և Խորհրդային Միության ուրույն ազգային քաղաքականությունը (национальная политика), որ նույնպես հանգեցրեց Խորհրդային Հայաստանի տարածքի զգալի մաքրագործման, չէր լինի այսօրվա Հայաստանը։
• Բայց քաղաքական թուրքերի համար, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ դեռ կորուսյալ չէ։ Դաշնակցության և տարածաշրջանում ռուսական ներկայության դեմ պայքարը հենց ա՛յդ իմաստն ունի, որ ազգաբաշխական քարտեզը սրանից էլ վատ տեսք ստանա և լինի հօգուտ թյուրքերի և ի վնաս հայերի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել