ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել մի օրենքի, որին նախկինում դեմ էր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Պետական գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որը քննադատվել է մասնագիտական օղակների, հասարակական կազմակերպությունների և խորհրդարանական ընդդիմության կողմից:
Նախագծին կողմ էր քվեարկել նաև իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Սա ուշագրավ է այն առումով, որ Տիգրանյանը նախկինում եղել է մի կազմակերպության անդամ, որը քննադատել է նախագիծը և բացասական կարծիք հայտնել դրա մասին: Խոսքը՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կազմակերպության մասին է, որը ի թիվս մի քանի այլ ՀԿ-ների, քննադատել է նախագիծը:
«Ժողովուրդ» օրաթերթը Հերիքնազ Տիգրանյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ պատգամավորը փոխեց իր կարծիքը, չի՞ վստահում իր նախկին գործընկերներին:
Վերջինս, սակայն, խուսափեց հստակ պատասխանել մեր հարցերին:
-Եկեք չմեկնաբանեմ, քանի որ տեղյակ չեմ՝ ի՞նչ կարծիք են հայտնել նախագծի վերաբերյալ: Դա լրիվ ուրիշ նախագիծ է եղել, սա լրիվ այլ օրենք է, տարիներ են անցել, այն ժամանակ այլ նախագծի մասին են կարծիք հայտնել, այս նախագիծը չի եղել, որի վերաբերյալ կարծիք ենք հայտնել, տարբեր նախագծերի մասին եք խոսում:
Հիշեցնենք, որ ըստ օրենքում առաջարկվող փոփոխոխությունների՝ նախ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանվել է «Պետական գաղտնիքի մասին»: Ըստ նախագծի` պետական գաղտնիք պարունակող՝ «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում պարտավոր են լինելու սահմանված կարգով տեղեկացնել այդ մասին ԱԱԾ–ին։
Այսպիսով, նախկին գործընկերների աշխատանքին այլևս չեն հետևում ՔՊ- ական պատգամավորներն իշխանություն դառնալուց հետո»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել