Արայիկ Հարությունյանն ասել է՝ ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանում պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքը բացելու համար Ադրբեջանը մի քանի պահանջ է ներկայացրել։ Մեկը Ռուբեն Վարդանյանի ազատումն է, մյուսը Կաշենի հանքի շահագործումը կասեցնելը, Լաչինի միջանցքի ռուսական անցակետում ռենտգեն-սկաներ սարքերի տեղադրումը եւ ադրբեջանցի ներկայացուցչի ներկայությունը, որը պետք է վերահսկի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները: Հաջորդ պահանջը ՊԲ ծանր տեխնիկայի դուրսբերումն է, որը 44-օրյա պատերազմից հետո մի քանի փուլով իրականացվել է։
Նախագահն ասել է, որ Ադրբեջանի հետ, ըստ էության, բանակցություններ չկան, այս պահանջներն իրենց ներկայացվել են միջնորդավորված: Ենթադրվում է՝ ՀՀ իշխանությունների միջոցով, ընդ որում՝ վերջնագրի տեսքով, քանի որ շաբաթներ առաջ արցախյան կողմը հայտնել էր կոմպրոմիսի գնալու պատրաստակամության մասին, մասնավորապես, երբ դեռ միայն Կաշենի հանքն էր թեման, ԱՀ իշխանությունները հակված էին ընդառաջել ադրբեջանական կողմին եւ «բնապահպանների» խմբին թույլատրել, որ մտնեն հանք ու մոնիթորինգ անեն։ Սակայն դրանից հետո նոր պահանջներ են առաջ քաշել:
Հարությունյանը հայտնել է, որ իրենք մերժել են այդ պահանջները, քանի որ չկա երաշխիք, որ դրանց կատարումից հետո միջանցքը կբացվի կամ բացվելուց 1-2 շաբաթ անց նորից չի փակվի։ Թերեւս սրան ի պատասխան՝ երեկ Ադրբեջանը մի քանի ժամով դադարեցրեց գազամատակարարումը։ Նախագահն ասել է նաեւ, որ ծանր օրեր են սպասվում` իրավիճակը դարձել է պատային»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել