Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը Ռուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ Սա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելու Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկան Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
Մամուլ

Ջլատման վտանգը. ովքե՞ր են սպասարկում թշնամու օրակարգը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեկ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է գտնվում, ինչի արդյունքում խորանում է հումանիտար ճգնաժամը։ Հասկանալի է, որ այս իրավիճակն Արցախը կարող է հաղթահարել միայն համախմբման, միասնական ջանքերի, անկոտրում կամքի ու պայքարի շնորհիվ։ Բայց զարմանալիորեն հանգստյան օրերին սկսեցին լուրեր շրջանառվել, թե Արցախում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու։ Ընդ որում, հաղորդվում էր, թե ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալու, իսկ հետո բուռն արձագանք ստացան նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին լուրերը։

Այսպիսի տեղեկությունները նման էին վառոդի տակառի պայթյունի։ Ուշագրավ է, որ այս ամենը շատերի կողմից դիտարկվում էր Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի կողմից Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու հետևանք: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, սակայն, հայտարարեց, թե չի պատրաստվում հրաժարական տալ, ավելին՝ այս պահին անընդունելի է համարում երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Այս հայտարարությունը փոքր-ինչ լիցքաթափեց մթնոլորտը, չնայած, ինչպես ասում են, նստվածքը մնաց: Առավել ևս, որ այդ ընթացքում տարբեր հարթակներում բավական ակտիվ քննարկումներ էին ընթանում՝ անձնավորված տեղեկատվական պատերազմի «կանոններով»: Այս պայմաններում ճնշումը ուժեղացնելու շրջանակներում կարելի է դիտարկել օրվա ընթացքում Բաքվից հղվող սպառնալից ուղերձները։

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը նա բանակին կարգադրում էր «բարձր պահել մարտական պատրաստությունը և կանխել ցանկացած սադրանք»: Հետաքրքրական է, որ անցած տարվա սեպտեմբերի 10-ին Հասանովն իր գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ ևս «բանակին հրահանգեց պատրաստ լինել սադրանքների կանխմանը», ու դրան հաջորդեց սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական ագրեսիան ու Հայաստանի տարածքների օկուպացիան։ Բաքվի գործելակերպը նորություն չէ. թշնամական երկրի սադրանքներն ու ագրեսիան շարունակական բնույթ են կրելու, քանի որ գործ ունենք հանցագործ պետության հետ։ Մեզ առավել հետաքրքրում է հարցը, թե ինչո՞ւ հանկարծ առաջ եկան արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները:

Խոսքը ժամանակային հատվածի մասին է: Ի՞նչ ընտրություններ կարող են տեղի ունենալ Արցախում այն պայմաններում, երբ սեղանին դրված է արցախահայության գոյության հարցը։ Մի՞թե արտահերթ ընտրությունների ժամանակն է այն պայմաններում, երբ հակառակորդը չորս կողմից «խեղդում» է Արցախն ու ցանկանում հայաթափել։ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո, երբ Արցախում բարձրացվում էր Արայիկ Հարությունյանի հրաժարականի, նոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններ նշանակելու անհրաժեշտության հարցը, այդպես էլ ընտրություններ տեղի չունեցան՝ ըստ տեղեկությունների, Ադրբեջանից եկող որոշակի վախերով ու անհանգստություններով պայմանավորված։ Այնինչ, այն ժամանակ բլորն էլ վստահ էին, որ Արայիկ Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնած, պետք է հրաժարական ներկայացներ: Չարեց:

Ինչպես և Նիկոլը, Արայիկը ևս մնաց կառչած իր աթոռից: Ու հիմա հանկարծ այդ ի՞նչ պատահեց, որ օրակարգ բերվեց Արցախում նոր ընտրությունների անցկացման հարցը, ընդ որում՝ այդ տեղեկությունը դաշտ նետվեց Արցախի ԱԺ նախագահի կողմից։ Սակայն երեկ արդեն նա «փոշմանեց» ու հայտարարեց, թե մոտ ապագայում Արցախում արտահերթ ընտրություններ չի տեսնում, և որ եթե «հիմա ընտրություններ անենք, ապա մեզ համար ավելի վատ է լինելու»: Միանշանակ է, որ դրա համար ներկայում ավելի բարենպաստ պայմաններ չեն ստեղծվել, եթե ոչ հակառակը։ Ի դեպ, ԱՅՍ ՎԻՃԱԿՈւՄ, ԱՅՍ ՊԱՀԻՆ ընտրություններ անցկացնելը նպատակահարմար չեն գտնում նաև Արցախի ԱԺ խմբակցությունները, այսինքն՝ հիմնական քաղաքական ուժերը: Միամիտ պետք է լինել կարծելու, թե հիմա Ադրբեջանը համակերպվել է Արցախում ընտրությունների անցկացման գաղափարի հետ, այն դեպքում, երբ նույնիսկ պարտված ժամանակ Ադրբեջանը անընդհատ վայնասուն էր բարձրացնում ԱՀ-ում անցկացվող յուրաքանչյուր ընտրությունից հետո։

Ուստի պատահական չի կարելի համարել շատ վերլուծաբանների դիտարկումը, թե ծայրահեղ պայմաններում նոր ընտրությունների գաղափարը զարգացնելու և օրակարգ բերելու հարցում կուլիսային պայմանավորվածությունների հոտ է գալիս։ Այս ամենի կոնտեքստում վտանգավորագույն կետերից մեկը կարող է լինել արցախահայության միասնականության ջլատման և հուսալքության հնարավորությունը։ Հասկանալի է՝ Ադրբեջանին հենց այդ էլ պետք է։ Այստեղ հեծանիվ հայտնագործելու հարց չկա: Սակայն հետաքրքիր է, թե էլ ո՞ւմ է ձեռնտու նման վիճակը: Բոլորին էլ հասկանալի է, որ այս պահին Արցախում ներքաղաքական հարցերով զբաղվելը հրատապ չէ, դրա փոխարեն գերակա խնդիրը Արցախի պետականության պահպանումն է։ Այստեղ ուշագրավ է նաև Ռուբեն Վարդանյանի հայտարարության վերջնամասը, որտեղ բավական թափանցիկ ակնարկներ կան:

«Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին քաղաքական ողջախոհության և համերաշխության կոչ եմ անում»,- գրել է Վարդանյանը: Թե ովքեր, ինչպես և ամենակարևորը, ինչու են պատրաստվում սպասարկել «թշնամու օրակարգը», երևի թե ցույց կտա ժամանակը: Իսկ ներկա պահին ամենակարևորը ընդհանուր համաձայնության միջոցով ավելորդ ներքաղաքական ցնցումներից խուսափելն է, կրկնենք՝ Արցախի միասնականության, պայքարի ոգու ջլատման անթույլատրելիությունը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում