Ռուբեն Վարդազարյանն ու Գագիկ Ջհանգիրյանը կառերեսվեն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն առաջիկայում կազմակերպելու է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի առերեսումը Հակակոռուպցիոն կոմիտեում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որը մերկացնում էր ողջ դատական համակարգը (թե ինչպես են Գագիկ Ջհանգիրյանի «վզին դրվում» ինչ-ինչ քաղաքական հրահանգներ):
6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որեւէ մեկը մեղադրյալ չներգրավվեց: Եւ հիմա որոշվել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր Ռուբեն Վարդազարյանը:
Ավելին` վերացվել են նաեւ Գագիկ Ջհանգիրյանի, ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի եւ Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու եւ գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումները, եւ վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցվեց մի դատավորի հետ նրա զրույցի գաղտնալսման արդյունքում, դրա համար էլ նա իր եւ Ջհանգիրյանի զրույցը հանրայնացրեց: Ստացվում է, որ ԲԴԽ երկու նախագահներն էլ պաշտոնը կորցրեցին գաղտնալսման հետեւանքով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով