Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Շարունակվող պատերազմ․ թողարկում 3․ նահատակ հերոս Նարեկ սարկավագ Պետրոսյանի մասին

44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին ռազմի դաշտում կռվող տղերքի միացան մեր բանակում հոգևոր ծառայություն իրականացնող գնդերեցները և Սփյուռքի թեմերից քահանաներ՝ կամավոր սկզբունքով։ Դեռ երկար կհիշվի առաջնագիծ գնացող գնդերեցների խմբերգը՝ Հայրենիքի մասին։ Նրանց վարակիչ հայրենասիրությունը, խիզախությունը, նահանջի հրամանից հուսալքված զինվորների հետ գնդերեցների թիկունքային աշխատանքը, կրակոցների տակ զինծառայողների մկրտության փառահեղ կադրերը ռազմի դաշտում հավերժացրել է Շողակաթ ՀԸ։

Մեր հոգևորականներն այդ օրերին ահռելի աշխատանք էին տանում Արցախում՝ սկսած թիկունքային ծառայությունից, մինչև առաջնագիծ, զենքով կռվել է գնդերեցը, քահանան, անգամ հետախուզություն կատարած մի հոգևորականի բացառիկ դրվագների մասին են հետագայում հայտնի դարձել, հայր Մկրտիչի սխրագործությունների մասին։

44-օրյա պատերազմը հազարավոր զիծառայողների ու կամավորների կյանքեր խլեց, ու կիսատ կյանքեր ապրած մեր հերոսների շարքերում հավերժացան երկու խիզախ գնդերեցների մարտական կենսագրություններ։ Եռաբլուրում հանգչում են Նարեկ սարկավագ Պետրոսյանի և Ռուստամ սարկավագ Պողոսյանի աճյունները։ Նրանք միասին զոհվեցին՝ պատերազմի 31 –րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին՝ Մարտունի 3 զորամաս չհասած, թշնամու «բայրաքթարի» հարվածից։

Իսկ երկու հոգևորոկաններ, որոնք թշնամու կրակոցներից վիրավորում էին ստացել, երկարատև բուժումներից ու վերականգնողական կուրսերից հետո վերադարձան հոգևոր ծառայության։ Ցավոք, 39-ամյա հայր Մկրտիչն այդպես էլ անհետ կորեց պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ․ քահանան որոնվում է մինչև այսօր, նրա մասին տեղեկություններ չկան։

Yerevan.Today-ի հեղինակային՝ «Շարունակվող պատերազմ» շարքի տարեվերջի թողարկումը նվիրված է Նարեկ սարավագ Պետրոսյանի վառ հիշատակին։

Նարեկ Սարկավագը չհասցրեց դառնալ 33 տարեկան։ Գեղանկարիչ Նարեկ սարկավագը Շուշիում էր ծնվել, հինգ տարեկանից երկու եղբոր հետ դպրոցին զուգահեռ Հայ Առաքելական եկեղեցու դասերն էր սերտել։ Արցախցի Նարեկ սարկավագի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմում։ Նարեկին ու երկու եղբայրներին մայրը 5 տարեկանից տարել է Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցի, մանուկները ճերմակ շապիկներ են հագել ու ծառայել են Եկեղեցուն։

Նոր էր ամուսնացել, չհասցրեց մեծացնել առաջնեկին, ութ ամսական էր դուստրը, երբ, դժբախտաբար, հոր ճակատագիրը կիսեց՝ նա էլ անհայր է մեծանում, բայց նաև Արցախից դուրս՝ Էջմիածնում, մայրիկի՝ Մարիամ Բզնունու ու մեծ ընտանիքի հետ միասին։

Մեզ չհաջողվեց խոսել Նարեկ Սարկավագին կյանք տված ու տաղանդավոր հայ երիտասարդին միայնակ մեծացրած, դաստիարակած մայրիկի հետ, ասացին՝ վիճակը ծանր է․․․ Մայրն ու եղբայրն այդպես էլ չեն հաշտվել Նարեկի կորստի հետ, վշտից ծանր հիվանդություններ են ձեռք բերել։

Սարկավագի կինը՝ Մարիամ Բզնունին ևս չկարողացավ ուժ գտնել իր մեջ, որ նորից տեսախցիկի առջև հիշի ու իր վերհուշի թելով նորից կենդանացնի, ապրեցնի Նարեկին՝ թերևս չճանաչողների համար։ Ասաց՝ բարդ է նորից խոսել կիսվել ու վերապրել նրա կորստի դառնությունը։ Ուստի մենք էլ Արցախում ծնված ու Մարտունի 3 զորամասում ծառայությունն անցկացրած, ճակատագրի բերումով նույն մարտական զորամասում զոհված Նարեկ Սարկավագի մասին հիշողությունները՝ որպես ՊՆ հոգևոր առաջնորդի քարտուղար-օգնականի, տաղանդավոր մարդու, նվիրյալ հոգևորականի կերպարի շուրջ զրույցներն ամբողջացրել ենք մեր տեսանյութում Նարեկ սարկավագի ամենամտերիմ, ամենահարազատ երկու գնդերեցների օգնությամբ՝ Տեր Վաչե քահանա Գյուրջյանի և Տեր Վարզադատ քահանա Նաջարյանի հուշերով։

Նարեկ սարգավագ Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

«Շարունակվող պատերազմ» հաղորդաշարի առաջին թողարկումը՝ այստեղ։

«Շարունակվող պատերազմ» հաղորդաշարի երկրորդ թողարկումը՝ այստեղ։

yerevan.today